Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև կստորագրվի «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» համաձայնագիր: Նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ Կառավարության օգոստոսի 21-ի նիստի օրակարգում:

 «Կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացումը՝ սույն համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև յուրաքանչյուր տարի փոխանակել համաձայնացված քանակով թույլտվություններ, ինչպես նաև՝ իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Համաձայնագրի ստորագրումը կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցներին կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել