Tert.am-ը գրում է.

Սահմանին տիրող իրավիճակը թելադրում էր, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական կանգնեն զինվորի կողքին և ցույց տան, որ այս հարցում քաղաքական դաշտը միասնական է, սրա մեջ միայն լավ բան պետք է տեսնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի վերջո՝ զինվորը, բանակն իր պահվածքով ցույց տվեց, որ եթե քաղաքական իշխանությունը չի կարողանում համախմբել իր ժողովրդին, ապա զինվորն իր կյանքի գնով, արժանապատիվ կեցվածքով կարողանում է իր շուրջը համախմբել թե՛ քաղաքական ուժերին, թե՛ ամբողջ հասարակությանը: Այդ ոգևորությունը, որ կար, դա զինվորը թելադրեց»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նա նշեց, որ միասին դիրքեր այցելելու և հայտարարությամբ հանդես գալու նախաձեռնությունն ընդդիմությանն է՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանկարծ իշխանությունները համաձայնեցին ընդդիմության հետ, արդյո՞ք դա ինչ-որ տեղ PR ակցիա չէ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել