Այո, երիցս ճիշտ եք... Համառոտ, էլի գալիս ենք կամայականության սկզբունքով կատարվող եւրեւույթներին ու անարդարությանն, որոնք մեր կողքին են, մեր մեջ ու մեզանից դուրս, որոնք մեզանից եւ կախված են եւ կախված չեն ... Ասեմ, որ այո, այդ մրցանակները չեն տրվում հանրային քննարկումների արդյունքներով որոշված ու մասնագիտական խորը գիտելիքներով կնիքված հանձնաժողովականների խորն ու մասնագիտական ուսումնասիրություններից ու եզրակացություններից ելնելով, որտեղ գոնե պիտի պահպանվեին արդարության տարրական սկզբունքները: Այդ մրցույթներն ավարտվում են դեռ չսկսված: Ես չեմ հավատում, որ Հայաստանում չկան «խառը կանաչիի» մակարդակից բարձր եւ գրողներ եւ բանաստեղծներ, բայց՝ ա՛յս է մեր ստեղծագործական միությունների կանաչախառը նրբերանգ-ծիծաղապատկերը, շարժն ու ողբալի իրականությունն, ի՞նչ անեմ Գուրգեն ջան: Իմ կողմից պահանջվող ցանկացած մարդկային քայլ ես անում եմ՝ գրականության առումով, ինչքան կարող եմ, բայց դատարկ դհոլները զարկում, տանում, կլանում են եւ արդարությունն եւ կուսակցության փողերը /կատակ/: Գուցե դա էլ. խառը կանաչիներով համեմված՝ մյաուախառն ու համադասականի նման մի նոր արդարություն է, որի մասին մենք դեռ պատկերացում չունենք եւ կատվահայաստանում միայն մի քանի կատուներ են դրանից բան հասկանում: Ով գիտի, ժամանակը ցույց կտա ու շուտով կիմանանք, ասում են չէ. «ասեղը պարկում երկար չես թաքցնի», կկարդան կհասկանան, քարը գլխներովը կամ գլուխները քարերին կտան՝ թե տան... Ես ուրախ եմ, որ արդարության համար պայքար է մղվում, բայց շատ կուզենայի, որ այն չնմանվեր Սերվանտեսի հանրահայտ լամանչեցու հողմաղացների դեմ տարվող պայքարին, որի իսկական անունը մեր իշխանությունները գրում են Դոնկի Խոտ, այլ լիներ շատ ավելի լուրջ, փաստերով եւ ոչ թե խառը կանաչիներով համեմված ու տկընթաղ արված մտքերի խոտան... Հայաստանում ընդունված, բազմիցս փորձված է. «Օյինմ անցավ, ձագմ խեղդավ» խոսքը, ժողովուրդն էլ սոված է ու անհետեւողական, «սուրգյուն», նամանավանդ մեր քյասիբ ու անթասիբ «գրողներն», որոնցից շատերը չասեմ 5 հազար դրյայնի, բայց մի 100 դոլլարի համար՝ հետեւներն էլ կիտան, տղա՛... շներու՛ն: Բայց՝ Գրողների միությունի՛ց է Հայաստանը սկսվում, Հայաստանի մաքրությունն ու վեհությունը պահպանվում, կառուցվում կամ քանդվում, եթե, այն իրականում իսկակա՛ն՝ Գրողների միություն է ու համարժեք իր անվանն նաեւ հավասար ու բարձր ամենաժամանակակից զենքից, եթե, եթե այն նույնպես չի դարձել շատ սովորական թայֆա կամ որջ: Այդպես չէ:

Կից նաև կարդացեք՝ Էդ.Միլիտոնյան. Բանաստեղծություններ Թուղթուգիր. ՄԱՐԴՈՒ ԺՊԻՏԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել