Տխուր…

snickers-robin-williams-hed-2014

Օրերս կյանքից հեռացավ շատ հետաքրքիր ու սիրված դերասան, Օսկարակիր Ռոբին Վիլիամսը: Լինելով հանճարեղ դերասան, նա կարողացել էր մարմնավորել կոմիկականից մինչև դրամատիկ կերպարներ:

 Ինչպես կինոյում, այնպես էլ գովազդում Ռոբին Վիլիամսը  մարմնավորել է շատ հետաքրքիր կերպարներ: Նրա ամենավերջին համագործակցություններից էր Apple-ի  վերջին արշավներից The Verse սփոթը, որտեղ Վիլիամսը կարդում էր տեքստը՝

Ի դեպ Ռոբին Վիլիամսի գովազդում նկարահանվելու պատմությունը սկսկվել էր դեռևս հեռավոր 1977 թվականին, երբ դեռ նա չուներ այնպիսի հանրահայտություն: Ահա Վիլիամսի առաջին գովազդային հոլովակներից մեկը՝

Նախախնամությամբ թե մտածված, բայց նրա մարմնավորած կերպարները գովազդում միշտ էպիկական են եղել: Օրինակ Nintendo հայտնի խաղային հավելվածի խաղերից մեկի ողջ մարքեթինգային արշավը հիմնվել էր նրա վրա, որ Robin Williams-ի իր աղջկան անվանել էր այդ խաղի պատվին՝ Zelda: Իրականում դա լավ մտածված ու ճիշտ դիրքավորած գովազդային քայլ էր՝

2010 թվականի օլիմպիական խաղերի մասին նկարահանված սոցիալական գովազդների շարքում տեքստի կարդալը կադրից դուրս կրկին վստահվեց Robin Williams ին: Շատ ազդեցիկ ու հետաքրքիր գովազդային շարք էր ստացվել՝

Եվ վերջապես ամենահայտնի գովազդներից մեկը՝ Snickers-ի “Դու դու չես, երբ քաղցած ես”:) Իսկապես հանճարեղ դերասան՝

R.I.P.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել