Ողջույն! Ձեզ եմ առաջարկում նոր հոգեբանական թեստ, որը թերևս ամենակարճն է աշխարհում, բայց իր լակոնիկությամբ այն բավականին ճիշտ կերպով բացահայտում է անձի հիմնական հատկանիշներն ու գծերը:
 Եթե ցանկություն ունես ավելին իմանալ քո մասին, վստահելով ներքին ձայնիդ, փորձիր հստակ ընտրություն կատարել: Ցանկալի է ընտրել հենց առաջինը մտքին եկած տարբերակը՝ առանց երկար մտածելու:
Այսպիսով՝
1.վարու՞նգ, թե լոլիկ
2.ձմերու՞կ, թե սեխ
Ահա այսքանը, իսկ այժմ կարող ես ծանոթանալ արդյունքներին.
Վարունգ եվ սեխ: Նման ընտրությունն առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եվ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցություններին եվ բացառապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ են հանդիպում սպորտսմեններ եվ ճանապարհորդելու սիրահարներ: Նման տղամարդու հետ կինը միշտ իրեն զգում է հանգիստ եվ ապահով, ինչպես քարե պատի հետեվում, քանի որ նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեվ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտում: Այս տղամարդիկ նպատակասլաց են եվ հեշտությամբ են հասնում իրենց առջեվ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպին բնորոշ են նաեվ մի շարք թերություններ. վարունգա-սեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ապա ավելի լավ է հույս չդնել, թե նա երբեվե կմտահղանա նման բան, այլ թափանցիկորեն ակնարկել, որ վատ չէր լինի որպես նվեր մի փունջ ծաղիկ ստանալ նրանից:
Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք անօգնական են, ինչպես երեխաներ. վատ խոհարարուհիներ են, չեն կարողանում ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը եվ այլն: Եվ չնայած այդ ամենին՝ նման կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եվ հասկացող ընկեր է լինում:

Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ և ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաև ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:
Վարունգ եվ ձմերուկ: Այս տիպին պատկանող մարդիկ միշտ հոգեկան փոթորկումների մեջ են: Նրանց արտաքին հանդարտությունն ու զսպվածությունը քողարկում են ներքին լարվածությունը: Նման տղամարդկանց մասին սովորաբար ասում են. «Հանդարտ գետերից վախեցիր»: Վարունգա-ձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ ՞կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը, կամ ինչ մտքեր են նրանք այս պահին մտմտում: Նման կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակում են վիրավորանքները, որպեսզի մի գեղեցիկ օր ջարդուփշուր անեն տան ամբողջ սպասքը՝ հաճախ ուղիղ խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործ տիպն են: Նրանք կարողանում են մտածել, եվ նրանց շարքերում հաճախ են հանդիպում գիտնականներ եվ հայտնագործողներ: 

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

Ամուսնական լավագույն միությունները ստացվում են հետևյալ զույգերի մոտ.
-       «սեխավարունգային» տղամարդ և «վարունգաձմերուկային» կին
-       «սեխապոմիդորային» տղամարդ և «սեխավարունգային» կին
-       «վարունգաձմերուկային» տղամարդ և «պոմիդորաձմերուկային» կին
-       «պոմիդորաձմերուկային» տղամարդ և «սեխապոմիդորային» կին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել