Ամէն ազգ երկու բան կը նշանակէ, մէկը՝ Ժողովուրդը, իսկ միւսը՝ անոր Հայրենիքը: Առաջինը առանց երկրորդին անկարելի է:
Այն ազգը որ իր հայրենի հողէն հեռու կը գտնուի, և իր սեփական կառավարութիւնը չունի, այն ազգը որչափ ալ իր «հոգեկան հայրենիք»ի պատրանքին փարի, որչափ ալ եկեղեցիի, գրականութեան և մշակոյթի ալ տիրանայ, անկարելի է որ ուշ թէ կանուխ չփճանայ և կամ չձուլուի:

Պատմութեան անյեղելի վճիռն է ասիկա, ազգապահպանման ճանապարհը ո՛չ թէ կ՛անցնի Պէյրութէն, Հալէպէն, Նիսէն կամ Մարսէյլէն, այլ Երեւանէն, իսկ անոր միակ յանգերքը՝ Հայաստանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել