Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Ֆրենսիս Քեմերոնը այսօր նշում է իր 60-րդ տարեդարձը: Նա կինոյի պատմության ամենահաջողակ ռեժիսորներից մեկն է. նրա 8 ամենահայտնի ֆիլմերը վարձությով հավաքել են ավելի քան 5,5 մլրդ դոլար: Քեմերոնը նկարահանել է կինեմատոգրաֆիայի պատմության ամենաեկամտաբեր երկու ֆիլմերը` «Տիտանիկը»(ստացել է 11 «Օսկար») և «Ավատարը», որի հաջողությունը հանդիսացավ 3D ֆիլմերի դարաշրջանի սկիզբը:

Ջեյմս Քեմերոնը ծնվել է 1954թ օգոստոսի 16-ին Կանադայի Օնտարիո նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել