Դե արդեն բոլորը գիտեն, որ տարածքային վեճի ժամանակ Ագրարային համալսարանի ժողովուրդը միասնական կերպով ցանկապատները ջարդուփշուր արեցին, շուռ տվեցին, և միայն հրաշքով է, որ մարդ չտուժեց: 
Ցանկապատը մի քանի սանտիմետր հեռավորությամբ ընկել է ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ոտքերի մոտ, ինչից հետո նրա որդին` Կարեն Սարգսյանը, իրեն պահել է իսկական հայ տղամարդու նման: Մի երկու «քաղցր» խոսք է ասել արարքի հեղինակների հասցեին: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր քննադատեցին Բիշարյանի որդու պահվածքը, սակայն, իմ կարծիքով, Կարենը մի բան էլ քիչ է արել: Ուզում եմ էդ խիստ քաղաքակիրթներին մի հարց տալ՝ եթե ձեր աչքի առաջ ցանկապատը շուռ տան ձեր մոր վրա, ինչից նա մի կերպ խույս տա, դուք ի՞նչ կանեք, շնորհակալությո՞ւն կհայտնեք դա անողին: Իսկ եթե ոչ, ապա հեչ պարտադիր չէ քաղաքական հայացքների կամ այլ նման բաների պատճառով քննադատել Հեղինե Բիշարյանին ու նրա որդուն: Կարենը իրեն իսկական տղամարդ որդու նման է պահել: Ես հաստատ ազատություն տայի ոչ միայն լեզվիս, այլ նաև ձեռքերիս ու ոտքերիս: Իսկ ով նման բան չէր անի, ես միայն ցավում եմ նրա տղամարդ տեսակի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել