Tert.am-ը գրում է.

«Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցային ամբողջ սկզբունքը եղել և մնում է հետևյալը՝ չի համաձայնեցված ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ։

«Եթե օրինակ, կա համաձայնեցված տասնչորս կետ և դրանից նույնիսկ երկուսի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, դա նշանակում է, որ փաստաթուղթ չկա»,- ասաց նա։

Կարեն Բեքարյանն ադրբեջանական միֆ համարեց այն մոտեցումը, թե համատեղելի չեն տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքները։ «Ամեն ինչ շատ հստակ է։ Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա դա վերաբերում է երկրի արտաքին պաշտպանվածությանը, այսինքն, եթե որևէ երկիր մեկ այլ երկրի կողմից ենթարկվում է հարձակման, ապա գործում է տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե խոսքը վերաբերում է երկրի ներսի որևէ սուբյեկտի ինքնորոշվելուն՝ անջատվելու խնդրին, ապա այդ դեպքում մենք գործ ունենք ինքնորոշման իրավունքի հետ»,- ասաց նա։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել