Սարսափելի է այն, ինչ կատարվում է եզդիների հանդեպ. քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ ցեղասպանվում է մի ազգ: Ազգ, որը իր ճակատագրով կապված է նաև մեր ազգին, քանզի նրա մի հատվածը կողք կողքի բնակվում է մեզ հետ, շենացնոնում է մեր երկիրը, ծառայում նրան:
Եզդիների հետ շատ եմ շփվել. աշխատասեր, պատվախնդիր, իրենց ազգայինը գնահատող մարդիկ են:
Մարդու գազան տեսակը բոլոր ժամանակներում էլ մնում է այդպիսին. նրանց վերջ չկա ոչ մի ժամանակային տիրույթում............
Իսկ ի՞նչ ենք անում մենք նրանց օգնելու համար. առանձնապես ոչ մի բան. շարքային քաղաքացիներս լավագույն դեպքում գրառումներ ենք անում, իսկ ղեկավարները պաշտոնական գրություններ են հղում (էլի լավագույն դեպքում).....
Մեր երկիրը պարտավոր է լուրջ միջոցներ ձեռնարկել եզդիներին օգնելու, նրանց ֆիզիկական ոչնչացումից փրկելու համար, գոնե զուտ նրա համար, որ մենք էլ ենք անցել այդ նախճիրի արյունոտ ճամփեքով, և այժմ մեղադրում ենք այլոց, որ աչք փակեցին մեր ողբերգության վրա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել