Մեր թշնամին ինչպէս միշտ պատերազմ վարելու համար միայն ռազմադաշտը չէ ընտրած, վերջին օրերին, երբ լրատուական դաշտը յեղեղուած է ազրպյճանցի դիվերսանտների մասին պատմութիւններով և այն ինչ հրապարակուեցաւ եւ կը շարունակուի հրապարակուիլ Սոչիի մէջ կայացած Ռուսիոյ, Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի նախագահներուն հանդիպման մասին, ռուսական «Պոլիտրուս» պարբերականը հաղորդում մը յղեց այսօր որ «Երկու նախագահների բանակցություններին զուգահեռ, Ժնևում նրանց ներկայացուցիչները վարագույրի հետևում բանակցություններ են վարում` քննարկելով (իբր թէ) առաջարկուած է Արցախը փողով վաճառելու տարբերակ»:

Ինչպէս վերեւ նշուեց, որ մեր թշնամին ոչ թէ միայն թիրախ ընտրած է հայ – ազրպէյճանական պետական սահմանագիծի տարբեր հատուածներում հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուած կրակոցներով, այլեւ՝ քարոզչական մեքենան ուղղուած է դէպի ներքին ճակատ, հայ հասարակութեան դէմ, յուսալով որ այն կստեղծի կասկածամտուեթան և անվստահութեան մի մթնոլորտ երկրի ղեկավարութեանց ուղղութեամբ, այս միեւնոյն թրքական հոգեբանութիւնը ի տած գործում է նայեւ հետեւեալ կէտում, որքան շատ հայ զինծառայողներ խլենք, այնքան շուտ հայ ժողովուրդը կը բարոյալքուի սխալ հակացողութիւնը:

Բանակ, Ժողովուրդ և Ղեկավարութիւն միահամուռ և անքակտելի կապը որքան ուժեղ լինի մեր ժողովուրդի հոգւոյն մէջ, զուտ անշահախնդիր և բարձր զոհողութեան հիմամբ, այնքան մենք յաղթանակած կը լինենք մեր թշնամուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել