Tert.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հայ-նախիջևանյան սահմանային իրավիճակը համարում է խաղաղ: «Բարեբախտաբար հայ-նախիջևանյան սահմանը մշտապես խաղաղ է, և այնտեղ գրեթե միջադեպեր չեն լինում: Ընդհանուր առմամբ, մեր զինվորները խաղաղ ծառայություն են իրականացնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նույնիսկ վերջին սահմանային լարվածության ժամանակ իրենց դիրքերում կրակոցներ չկան ո´չ բնակավայրերի, ո´չ դիրքերի ուղղություններով, և իրավիճակն ընդհանուր առմամբ խաղաղ է. «Ես պարբերաբար եմ այցելում սահմանային դիրքեր, առաջիկա շաբաթվա ընթացքում ևս պլանավորում եմ այցելել։ Մենք պարբերաբար այցելում ենք մեր զինվորներին»:

Հարցին, թե մոտիկից ծանոթ լինելով իրավիճակին՝ արդյոք դիրքապահների շարքերն այսօր կամավորներով համալրելու կարիք կա, մարզպետը պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ: Վերջին օրերի իրադարձությունների ժամանակ մեզ մոտ Արցախյան ազատամարտի մասնակիցները և բազմաթիվ այլ մարդիկ պատրաստակամություն են հայտնել համալրել Զինված ուժերի շարքերը, բայց դա մեր բանակի ներկա կազմակերպվածության պայմաններում չի իրականանում, դրա անհրաժեշտությունն առայժմ չկա: Երբ լինի զորահավաք, բոլոր նրանք, ովքեր պիտանի են հայրենիքի պաշտպանության համար, նրանք կզինվորագրվեն և կլրացնեն մեր բանակի շարքերը: Բայց հիմա դրա կարիքը չկա և որևէ նախապատրաստական գործողություններ այդ առումով չկան: Առայժմ մեր բանակը կարողանում է ապահովել մեր անվտանգությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել