Արամվիրի մարզում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը երկարաժամկետ վարկեր տրամադրելու և ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ծրագրեր է մշակում: «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որը տրամադրելու ենք գյուղացիներին ջերմոցներ կառուցելու համար: Դա մեծ հնարավորություն է՝ աշխատատեղեր ստեղծելու և արտադրանքն արտահանելու համար», նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել