Այսօր ես և իմ թիմի հիմնական անդամները հանդիպեցինք լրագրողների հետ՝ պատմելու համար անցած երեք ամիսների ընթացքում մեր կատարած աշխատանքների, մեր ծրագրերի և անելիքների, նաև մեր դժվարությունների և խոչընդոտների մասին: Հուսով եմ` այն նյութը, որ ներկայացրին տղաները հետաքրքիր էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բավարար էր մեր աշխատանքի ահռելի ծավալների մասին պատկերացում կազմելու համար: Հայտարարում եմ, որ մենք միշտ բաց ենք լինելու մամուլի համար, մենք բաց չենք թողնելու լրատվամիջոցների ընձեռած բացառիկ հնարավորությունը նրանց միջոցով մշտական կապ ունենալու մեր քաղաքացիների հետ, մենք հետայսու ավելի արդյունավետ ներգրավում ենք ապահովելու լրագրողների համար համակարգի հիմնախնդիրներում՝ դրանով իսկ նրանց և նրանց կողմից ներկայացվող լրատվամիջոցներին մտահոգ և մասնակից դարձնելով մեր խնդիրների լուծմանը, մենք համագործակցության ձեռք ենք մեկնում բոլոր արժանապատիվ լրագրողներին և լրատվամիջոցներին և ակնկալում ենք ազնիվ և շահագրգիռ համագործակցություն՝ յուրաքանչյուրս մեր խնդիրների արդյունավետ լուծման ակնկալիքներով:
Վստահեցնում եմ, որ մտահոգ, օբյեկտիվ և ո՛չ «հայհոյա-բամբասա-բուլվարային» ցանկացած հրապարակման և նյութի արձագանքելու ենք, պարզաբանումներ տանք և անհրաժեշտության դեպքում նաև միջամտենք իրավիճակի շտկման նպատակով: Նաև առաջարկում եմ մտորել մեր համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր գտնելու, ինչպես նաև փոխադարձ շփումների որակի բարձրացման նպատակով վերապատրաստումներ և մասնագիտական դասընթացներ կազմակերպելու մասին:
Այսօրվա համար շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերը հարգած և ներկայացած բոլոր լրագրողներին: 
Հատուկ շնորհակալություն մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանին:

Կից՝ տե՛ս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել