Ֆեսյբուքից շատերս բողոքում ենք,բայց,զարմանալիորեն,երբեմն մեզ բռանցնում այն մտքի վրա,որ վիրտուալում միգուցե ավելի հարմար է,քան իրականում: Որ միգուցե հենց կյանք է խաբկանք ու սա իրականը:Ամեն դեպքում,Ֆեյսբուքն ավելի պրակտիկ է:

1.Այստեղ դու ես ընտրում ում հետ շփվել,ում հետ ոչ՝ ընդամենը մկնիկի մի շարժումով: Կյանքում էլ հրաշալի կլիներ մի կոճակի օգնությամբ որոշ մարդկանց մուտքը քո աշխարհ արգելափակել կամ գոնե այնպես փակել,որ չլսեիր ու չիմանայիր նրանց ակտիվության մասին,ինչը հաճախ պարտադրված անիմաստ ինֆորմացիայի կույտ է իրական կյանքում:

2.Բոլորս էլ մի որոշ ժամանակ հոգնում ենք գործից,մարդկանցից,կյանքից.. ու էդ ժամանակ իրական կյանքի առաջարկը ծայրահեղ է՝ առանց ետդարձի հնարավորության: Ֆեյսբուքն այս դեպքում լրիվ հասկանում է՝ ապաակտիվացնում է,տալիս մտածելու եվ հանգստանլու ժամանակ,ինչպես նաև ետդարձի հնարավորություն: Միգուցե տարօրինակ թվա,բայց կարելի էր ունենալ մի որոշ ժամանակով,ամեն ինչից,բացարձակ ամեն ինչից կտրվելու հատկություն:

3.Իրական կյանքում մարդկանց լավ խոսք ասելու կամ հավանության նշան անելու առիթ հաճախ չես ունենում:Մարդիկ,բոլորը,ուշադրության կարիք ունեն: Այստեղ մի հայացքն ու լավ ոճը կարող են բացահայտել հարուրավորների հիացմունքը,պարգևել լավ տրամդրության թե ասողին,թե լսողին:

4.Ի վերջո,ֆեյսբուքում հնարավոր է բավարարել սեփական <<ես>>-ը առաց ծանրաբեռնելու մյուսներին:Այստեղ հնարավոր է ցույց տալ,որ դու շատ ուրախ ես,խելացի ու ճաշակով,քան իրականում կաս ու դա երբեմն ավելի օգտավետ է: Տրամադրության մասով թերևս սա ավելի լավ է,որովհետև իրական կյանքում ոչ մեկին չի հետաքրքրում քո տխուր լինելու փաստը:Նկատել եք,թե քանիսն են <<բարև,ոնց ես>>-ից հետո սպասում լսել ՁԵր պատասխանը:Խելացի կամ ճաշակով լինելու մասով էլ՝ դա սուտ է,որին ժամանակի ընթացքում նույնիսկ Դուք եք սկսում հավատալ:

5.Եվ,ի վերջո,ֆեյսբուքը մեր կյանքի փոքր մակետն է: Մենք ունենք մեծ շրջապատ,սահմանափակ թվով մարդիկ,որոնց հետ ակտիվ շփվում ենք,բայց իրականում միշտ մենակ ենք:ՄԻշտ:Սոցիալական կայքերըից օգտվելը մենակությունից փախչելու վերացական փորձ է:Մարկանց թվում է,միայն թվում...

Այնինչ, միգուցե,թե վիրտուալը և թե այն,ինչ իրական աշխարհ են կոչում՝ մի սովորական պատրանք է,ուտոպիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել