Tert.am-ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան և ընթացել ըստ կանոնակարգի: 

Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել