Ակնհայտ ու պարզ ճշմարտություն է ՝ 100 տոկոսանոց ճշգրիտ լրատվություն ամբողջ աշխարհում գոյություն չունի:Անգամ եթե ուղիղ հեռարձակում ես տալիս,ապա տալիս ես այն ինչ ցանկանում ես իցույց դնել :Դեռևս ինֆորմացիան փոխանցելու առաջին քայլերի ժամանակ,երբ հեռավորությունների վրա վազորդները հեռագիրը վազելով միմյանց փոխանցելով այն տեղ էին հասցնում կար վտանգ,որ նամակը ճանապարհին կփոխվի կամ գուցե գաղտնի ինֆորմացիան տեղափոխելիս վազորդը կընթերցի այն: Հիմա ինֆորմացիան չբավարարված պոռնիկի պես տարածվում է ուր ասես և ինչպես ասես:Ցավալի է բայց փաստ՝ հասարակությունը ինֆորմացված է ու այն իր հերթին իր՛ պարտքն է համարում ևս մեկ անգամ ինֆորմացնել ինքն իրեն՝արդեն սեփական ու ոչ պրոֆեսիոնալ օղակներով:Այն որ գեր տերությունների մեծագույն խնդիրը փոքր ազգերի հասարակություններին ՏՏ ոլորտով զինելն է դառը ու պարզ ճշմարտություն է ու այդ դառը պտուղները մենք համտեսեցինք հենց այն ժամանակ, երբ թշնամին սկսեց ակտիվանալ ինֆորմացիոն՛ պատերազմում:Ցավոք դեռ առաջինը լինելու ու <<էքսկլյուզիվ>> նյութ հրապարակելու մոլուցքով տառապում են ոչ միայն նորեկները,այլ նաև այնպիսի լրատվամիջոցներ,որոնց դա միանշանակ պատիվ անգամ չի կարող բերել ,բայց նրանք իհարկե դա արեցին:Ամերիկայի դեսպանի ակնհայտ հակահայկական հայտարարությունից հետո մինչև Սոչիի եռակողմ հադիպման ավարտը ու անգամ նաև դրանից հետո Հայաստանյան լրատվական դաշտը ապացուցեց՝ ծախվածության մակարդակը չափման միավորներ չի կարող ունենալ :
Երբ << էքսկլյուզիվ>>-ի մեռած մեր հասարակությունը,որը անգամ սեփական հոր դագաղի մոտ սգալու փոխարեն փորձում է արագ selfie անել իրեն ու գցել հասարակության բերանը՝ նրա լայքերը վաստակելու համար, սա ցավալի է:Բայց երբ հարևան պետության հետ ինֆորմացիոն պատերազմի ժամանակ լրատվական կայքերը սկսում են թշնամու օգտին նյութեր հրապարակել,սկսում են արդարացնել ադրբեջանական դիվերսանտներին ու հայկական կողմի դիվերսանտի մասին սկսում են հիմարություներ գրել՝որպեսզի կրկին լայքեր վաստակեն, սա արդեն պետական դավաճանություն է:Խոսք չկա անգամ <<ընդդիմադիր>> դաշտի այն ներկայացուցիչների մասին,որոնք որոշ կայքերի սնելով փորձում են սեփական փիարի ու սահմանին կանգնած զինվորի կյանքի գնի հաշվին դիվիդենտներ քաղել ու կրկին քննադատելով մեր՛ զինված ուժերի կարողությունները գրանտներ են շահում հենց ադրբեջանական՛ իշխանություններից:Սեփական ժողովրդին թշնամով վախեցնելը,թշնամու զենքերի մասին նյութեր հրապարակելը ու անգան facebook-ի սեփական էջում հրապարակած Հայստանին ակնհայտ վախեցնող նյութեր դնելը դա առնվազն անբարոյականություն է :Ժողովուրդ սա պատերազմ է ,սա ՀՀԿ-ի,ԲՀԿ-ի,ՀԱԿ-ի,ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ( չգիտեմ էլ ի՞նչ կուսակցության անուն կցանկանաիք տեսնել այստեղ) պատերազմը չէ:Սա Հայ՛ ազգի ու թշնամիների՛ կողմից պարտադրված պատերազմ է ու մենք այս պատերազմում պետք՛ է մոռանանք բոլոր շահերը ու պետք՛ է զգոն լինենք:Չի՛ կարելի,ամոթ՛ է ,սա կարմիր ու կանաչ հեղափոխությունների ժամանակահատված չէ,սա իշխանություններին սևացնելու ժամանաակհատված չէ:Սպանեք՛ Ձեր մեջի թշնամուն ՝թշնամին սահմանից այն կողմ է :Ձեր կյանքը ամեն օր երկարացնում են սահմանին կանգնած 18 տարեկան տղաները,որոնք նույնպես ապրելու իրավունք ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել