Կեանքում լինի խաղաղ թէ պատերազմում, գաղտնապահութիւնը մի մեծ գործոն է և նախապայման, որպէս ինքնապաշտպանութեան հիմնական օրէնք: Կեանքը ինքնին ունի երկու տեսակ կեանք և ապրելակերպ, նրանից մին ներքին և թաքուն կեանքն է իր օրէնքներովը, երկրորդ՝ արտաքինը իր գործունէութեամբ: 

Ուրեմն գաղտնապահութիւնը ինքնապաշտպանութեան մի բնազդ է, և հենց բուն կառավարող թաքուն ոյժը՝ պետական, հասարակական եւ անհատական կեանքում: Ցաւոք, մեր ազգը, այս կենսական խնդիրի մէջ կը թերանայ, ոնց որ լիներ երեխայ կամ որպէս նախնական մի ցեղ, որպէս օրինակ իրաւացիօրէն այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգիսեանը իր Արմնյուզ հեռուսաընկերութեան հարցազրույցում, երբ յայտնեց «Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»:

Ժամանակն է որ հայ հասարակութիւնը իր այս վտանգաւոր և անբնականոն հիւանդագին թերութիւնը վնասազերցի ու բուժի իր իսկ հոգւոյն մէջ, Յոռի Ունանկութեանց, Փորձի Պակասը և Անզորութեան իրավիճակը: 
Գաղտնապահութիւնը առաջնային պահանջք է պետութեան և զինուորականութեան, ինչպէս նայեւ ազգի մը գոյութեան և պաշտպանութեան մէջ:
Ի զուր չի ասել ֆրանսիացի մի դիւանագէտ «շարունակ խորհիլ, բայց երբեք չխօսիլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել