«Ժամանակ» թերթը երեկ ԵԿՄ վարչության անդամ, քաղաքապետ Տարոն Մարգարյանից փորձել է ճշտել, թե արդյոք հակամարտության սրման դեպքում պատրաստվո՞ւմ է զենք վերցնել և առաջին գիծ մեկնել: Բնականաբար գիտությունների թեկնածուն խուսափել է պատասխանել այդ հարցին: 
Ո՞նց պետք է քաղաքապետը պատասխաներ նման հարցին, եթե նա խուսափել է երկամյա պարտադիր զինծառայությունից, եթե նա, «սաքուլիկների» միջոցով «պաշտպանվելով» լրագրողներից, պաշտպանում է իր գիտական աշխատանքը և ստանում գիտության թեկնածուի կոչում: Դեռ հարց է` նա արդյոք կարո՞ղ է կիրառել որևէ զենք և կրակել ճիշտ ուղղությամբ: Ըստ իս` չի կարող: Նման մարդկանց մեկնումը սահման, իբր սատարելու հայ Զինվորին, ոչ այլ ինչ է, քան էժանագին PR: Դուք չէ, որ պետք է դուխ տաք այդ տղաներին: Եթե այդքան հայրենասեր եք, ժամանակին չխուսափեիք հայրենի սահմանը պաշտպանելու ձեր պարտականությունից: Չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր, իրոք, պատճառ ունեն(լուրջ հիվանդություն) օրենքով ծառայությունից ազատվելու և համոզված եմ, որ այդպիսի մարդիկ հարկ եղած դեպքում զենք կվերցնեն և կլինեն սահամնում: Նույնիսկ եթե զենքից օգտվել չգիտեն, այլ աշխատանքով կօգնեն, կապավինենք, բայց Տարոն Մարգարյանը հաստատ այդ ցուցակում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել