Ականջակալներ

Iphone Headphones

Թվում է, ժամանակակից աշխարհում մենք չեն կարող կյանքը պատկերացնել առանց այս փորքրիկ սարքի, ու դժվար է հիշել այն ժամանակները, երբ դրանք չկային, սակայն իրականում միշտ չէ, որ ականջակալները գոյություն են ունեցել: 1950թ.-ին, երբ դրանք դեռևս գոյություն չունեին, գիտաֆանտաստիկայի ժանրի հայտնի գրող Ռեյ Բրեդբերին սրանց մասին հիշատակեց իր «451 աստիճան ըստ Ֆարենհայտի» գրքում. «Եվ նրա ականջների մեջ փոքրիկ ծովախեցիները` մատնոց ռադիոները կիպ հագան, ու ձայնի, երաժշտության ու խոսքի էլեկտրոնային օվկիանոսը ներս լցվեցին»:

 4  Բիոնիկական վերջույթներ


Բիոնիկական վերջույթները, որոնք կարող են կառավարվել միայն մտքի օգնությամբ դեռևս շատ տարածված չեն, սակայն դրանք արդեն իսկ հասանելի են դառնում աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ ամպուտացված հիվանդների համար: 2013թ.ին Միացյալ Թագավորությունում ապրող Պատրիկ Քեյնը առաջին դեռահասն էր, ում բիոնիկական ձեռք տեղադրեցին: Իսկ բիոնիկական վերջույթների մասին հիշատակվել է բազմաթիվ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններում դեռ 1960-ականներից սկսած:

 3  Տեսազանգ


Մեր օրերում չափազանց հեշտ է տեսազանգ կատարել, քանի որ մենք ունենք Skype, FaceTime և համակարգիչների մեջ տեղադրված տեսախցիկներ: 
1911թ.ին Հյուգո Ջերնսբեքը իր «Ռալֆ 124C 41+» գրքում գրեց Տելեֆոտ անունով վիդեոէկրանի մասին, որը մարդկանց թույլ էր տալիս շփվել միմյանց հետ մի քնաի կոճակներ սեղմելու միջոցով:

 2  Տեսահսկող սարքեր


Սա թերևս բոլոր ժամանակների ամենահայտնի գիտաֆանտաստիկ կանխատեսումն է, որն այսօր իրականություն է դարձել: 1949թ.ին Ջորջ Օրվելը գրեց իր «1984» վեպը, որտեղ Մեծ Եղբայրը հսկայական հեռուստաէկրաններով հետևում էր բոլորին:
Տեսահսկող սարքերն արդեն իրականում հայտնվեցին 1970-ականներին ու այսօր դրանցից միլիոնավոր օրինակներ են տեղադրված աշխարհի տարբեր երկրներում:

 1  Գենետիկական ճարտարագիտություն


Գենետիկական ճարտարագիտությունը և կլոնավորումը այսօր ժամանակակից գիտության կարևորագույն ճյուղերից մեկն են: Հազարավոր մարդիկ ամեն օր գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ են օգտագործում, առանց նույնիսկ դա գիտակցելու, սակայն կար ժամանակ, երբ միայն այդ միտքը ծիծաղ էր առաջացնում:
Ոչինչ ու ոչ ոք այնքան լավ գենետիկական ճարտարագիտությունը չի կանխատեսել, որքան Օլդու Հաքսլին իր 1932թ.-ի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում, որտեղ այս տեխնոլոգիան հասարակության կործանմանն է տանում: Բարեբախտաբար, իրական կյանքում դեռևս  սրա վերջն այլ կերպ է երևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել