Տարօրինակն այն է, որ հայ մարդը միշտ օտարամետ է: Օրինակ. պարսկամետ, հունամետ, հռոմեամետ, ներկայումս՝ ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ, նույնիսկ թուրքամետ: Այնքա՛ն ռուսամետ ու թուրքամետ, որ բաց այան, ինչ-որ անհասկանալի նամակներ ու մեսիջներ են հղում իրենց ռուս ու թուրք, նույնիսկ ադրբեջանցի «սիրելի» ժողովուրդներին, նրանց՝ հայաֆոբ նախագահներին, որոնք բազմիցս կործանել են եւ հայերին եւ Հայաստանը ու դեռ անհայտ է թե իրենց գերակա շահերի համար՝ մեր հանդեպ դեռ ինչերի են ընդունակ ու ինչեր կարող են անել... Նաեւ չգիտես ինչու, բոլորը լծվել են մեկը մեկին հայհոյելու ընդհանուր գործին, փոխանակ եզրեր գտնեն, երկիրը ալան-թալանից փրկեն, կառուցեն, իրար են հայհոյում ու չարությունն ու մաղձը սրտերում թողնում հեռանում: Ամենատարօրինակն այն է, որ միմյանց նկատմամբ այդ չարությունն ու մաղձը ծնվում է մարդկանց սրտերում կարծիքներ փոխանակելիս: Ընդամենը՝ շատ սովորական կարծիքի համար իրար են բզկտում, փոխանակ իրարից մի բան սովորեն, փոքր-ինչ իրար լրացնեն... Շատ դեպքերում բացակայում են տարրական էթիկայի կանոները, չեմ էլ հանդգնում խոսել բանավիճելու արվեստի մասին... 
Կարծում եմ, իրականում սրանցից ոչ ոք էլ հայամետ չէ... Տո՛, Ձեր զուլումը պարպի, հերիք չէ քանդեք Ձեր շեն տունն ու տեղը, հերիք չէ ուրիշներին ծառա լինեք՝ նրանց հայրենիքն ու տները կառուցեք, հերիք չէ թողնեք ավազակները Ձեզ ու Ձեր երեխաներին պատկանող գերհարուստ մեր երկիրը թալանեն, սեփականաշնորհեն մինչեւ վերջին թելն ու Ձեզ օտարեն, վանեն սեփական հայրենիքից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել