Իհարկե ՌԴ դեմ արևմտյան սանկցիաների պատճառով կտուժվի նաև հայաստանայն տնտեսությունը, եթե Հայաստանում ռուսական` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտների, ընկերությունները ստիպված լինեն հեռանալ, իսկ հայաստանայան տնտեսվարողները դադարեցնեն իրենց գործունեությունը ՌԴ-ում, և սա ծանր հարված կլինի մեզ համար: Այս իրավիճակի պատասխանատուն միանշանակ հայաստանյան վարչակարգն է, օլիգարխիայով հանդերձ, և առաջինը նրանք պետք է հատուցեն:
Բայց ասում են չկա չարիք առանց բարիք, այսինքն Հայաստանը կազատվի ռուսական տնտեսական Ճորտացումից: Բայց այս դեպքում մեկ այլ վտանգ կա` արևմտյան տնտեսական տիրապետության տակ հայտնվելը: Այստեղ խորհելու բան ունենք: Բանն այն է, որ ի տարբերություն ոմանց, բոլորովին չեմ կարծում թե Արևմուտքը մեծ սիրով մեզ կտրամադրի նոր տեխնոլոգիաներ ու կնպաստի մեր տնտեսության նորացմանը, և շուկաներ կտրամադրի հայկական ապրանքների իրացման համար: Ըստ իս, քայլերից մեկն այն է, որ ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար պետք է պահանջենք Արևմուտքի անհատույց օժանդակությունը: Դեռ չգիտեմ թե որքանով է այս ամենը իրատեսական, բայց որ անհրաժեշտ է մտածել այս ուղղությամբ` չեմ կասկածում: Ելքն անպայման կգտնվի:
Մի բան պիտի ակնհայտ լինի` առանց մեծ ջանքերի և կորուստների առաջընթաց չի լինում:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել