Բարի լուրերը գալիս են ու ձեր աղոթքները լսվում են սիրելի ժողովուրդ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից օգոստոսի 3-4-ը դիվերսիոն փորձեր չեն գրանցվել:

Օգոստոսի 3ին մեր շատ եկեղեցիներում հատուկ հաղոթք կազմակերվպեց խաղաղության ու զոհված զինվորների համար: Մեր եկեղեցում (Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա) այն հայտարարվեց Տէր Ողորմյաից առաջ, ու ես երբեք չէի լսել որ ժողովուրդն այդպիսի ջերմեռանդությամբ երգեր ու աղոթէ Տէր Ողորմյա Սբ. Պատարագի ընթացքում: Ժողովուրդն անկեղծորեն ու միասնաբար ուշադրությամբ աղոթեց նույն նպատակի համար: Եվ ահա մեր ու ձեր, բոլորիս աղոթքները լսվեցին: Թեև իրավիճակը մնում է լարված, բայց ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից արդեն հայտնում են, որ Օգօստոսի 3ին և այսօր 4ին դիվերսիոն փորձեր չեն գրանցվել:

Շարունակենք աղոթէլ ու խնդրել Աստծուց սիրելի ժողովուրդ: Հատկապես շատ աղոթէք Հայ և Ադրբեջանի և Ռուս նախագահների համար: Այսօր, ավելի քան երբեք նրանք պետք ունեն Աստուծո առաջնորդությունը չսխալվելու և ճիշտ որոշումներ կատարելու: Մենք պետք է իրենց օգնենք: Մեր աղոթքներով խնդրենք, որ Սբ. Հոգին ներկա լինի բանակցությունների սեղանի գլխին, սովորեցնի ու առաջնորդի բանակցողներին:

Խնդրում եմ, խնդրեք ձեր ընկերներին նույնն անել, տարածել այս խնդրանքս, որպեսզի ավելի մարդիկ լծվեն աղոթքի: Ո՞վ գիտե, թէրևս մենք շատ մոտ ենք խաղաղությանը: Տեսնու՞մ էք, մեկ օր սրտով աղոթեցինք ու ահա և առաջին պտուղը:

«Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 18, համար 19-20

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել