Մեծ սուտը հաճախ նկարագրվում է ՛՛ֆակտոիդ՛՛ տերմինով: Ֆակտոիդները պնդումներ են երևակայական փաստերի մասին՝ առանց որևիցէ հիմնավորումների: Ադոլֆ Հիտլերը կիրառում էր ՛՛մեծ ստի՛՛ հնարքը: Որոշ մերօրյա բռնապետեր, նրանցից նախևառաջ Իլհամ Ալիևը քարոզչական այս հնարքի մեծ սիրահար է (իբրև թե հայերն են հարձակում իրականացրել- /այսպես օգտագործում է ՛՛մեղադրիդ մեղադրողին՛՛ քարոզչական հնարքը՝ հետ մղելով իրեն ուղղվողքննադատությունը ապակողմնորոշման միջոցով/, իբրև թե հայերը տասնյակների հասնող զոհեր են տվել, ադրբեջանական տանկերը շարժվում են Հայաստանի և Արցախի ուղղությամբ, ադրբեջանական ինքնաթիռները ամբողջ սահմանային գոտու տարածքում են և այլն, և այլն):

ԲՈԼՈՐ հայկական և միջազգային դիտորդները պետք է զգույշ լինեն և որևէ դեպքում հալած յուղի տեղ չընդունեն ադրբեջանական մամուլի օղակների միջոցով տարածվող լուրերը: Ֆակտոիդներ օգտագործողները մի շարք նպատակներ են հետապնդում՝ հակառակորդի մոտ խուճապի ձևավորում, սեփական ժողովրդին հանդարտեցում, միջազգային դիտորդներին սպառնում, նրանց ապակողմնորոշում /հաճախ՝ հաջող կերպով/ և այլն: 

Ուստիև պետք է լինենք զգույշ և սթափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել