Ժողովուրդ գոնե թշնամուն սաստելու գործում պարտավոր՛ ենք միասնական լինել:
Ամոթա, ով չի ալարում քննադատում է Հայոց բանակը :Գոնե զոհված՛ տղերքի շիրիմները Ձեզ՛ համար իշխանություններին փնովելու առիթ մի սարքեք:Տղերքը չեն զոհվել Ձեր կուսակցությունների ու կուսաթաղանթները կուսակցության սենղանների տակ կորցրած որոշ քաղաքական անբարոյականների համար : Սա պատերազմ է,ուզենք թե չուզենք,հայտարարեն թե ոչ :Սրանք էլ նոր՛ պատերազմներ են,որոնց ընացքում նույն քանակի զոհերն են լինում, ինչ պատերզմական գործողությունների ընթացքում ՝պարզապես ավելի դանդաղ : Սրանք ավելի՛ դժվար օրեր են,քանզի զոհերը լինում են պատահական՝դաժանաբար,անբարո ձևերով սպանված:
Համացանցում մտքեր գրելը Ձեր՛ սուրբ պարտականությունը մի դարձրեք,քանզի եթե գրառումներն ու հրապարակված նյութերի աղբյուրները կեղծ են, դուք՛ այն հրապարակելով , միայն ավելացնելու եք սևազգեստ մայրերի թիվը :Սպանեք՛ թշնամուն Ձեր՛ միջից:Ամոթա, մեզ կարդում է նաև թշնամին ու հենց այս՛ մթնոլորտ էլ օգնում է ,որ կրկին նա կրակի սահմանամերձ գյուղերի վրա:Ում հեռախոսը նկարելու հնարավորություն ունի գնումա սահմանամերձ գյուղ ու սկսում նկարել՝հարմար առիթ է իշխանությունների հասցեին քննադատություններ հավաքելու ու արտասահմանյան գրանտատերերին իցույց դնելու համար,որ տեսեք գործ ենք անում :
Սահմանին թշնամու հետ կռիվ տված ու ցավոք զոհված բոլոր զինվորներն էլ թքած են ունեցել երկրի իշխանությունների վրա էլ,կուսակցությունների վրա էլ: Նրանք իրենց՛ հայրենիքի համար են իրենց կյանքը տվել,ոչ թե այս կամ այն իշխանությունների :Նրանք առաջին հերթին մեզ բոլորիս՛ համար են կռվել ու պայքարել,նրանք իրենց՛ ընտանիքների խաղաղ առավոտների համար են կռվել:Սթափվեք՝թշնամին սահմանից այն կողմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել