Այս օրերին որոշ մարդիկ չեն դադարում ԱԳՆ-ին քննադատել 1.թե ինչո՞ւ հայտարարություն չի անում, 2. թե ինչո՞ւ է անում այսպիսի կամ այնպիսի հայտարաարություն, այս կամ այն օրը և 3. թե ինչո՞ւ «ոչ մի գործ» չի անում։ Ընդ որում գրողները նույն մարդիկ են,խրոնիկ հաճախականությամբ՝ անկախ առիթից։ Ի դեպ, այդ մարդիկ գրում և խոսում են ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։ Երկար-բարակ չեմ գրի։ Միայն մի բան նշեմ։ Միգուցե առաջին հայացքից է թվում, թե կարելի է հեշտությամբ կիրառական նշանակության և նախապես ԱԳՆ ում աննկատ մնացած խորհուրդներ տալ։ ԱԳՆ ում աշխատում են պրոֆեսիոնալներ հասարակության բոլոր շերտերից։ Կան տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող, ինչպես նաև հնարավոր լավագույն կրթություն ունեցող և որոշ քննադատներից ոչ պակաս հայրենասեր կադրեր։ Եվ նրանք, ովքեր սարսափելիորեն ինքնասիրահարված, չհիմնավորված ինքնավստահության տոնով շարունակ «խորհուրդներ» են տալիս ԱԳՆ-ին՝ վերջինիս չտարբերելով լրատվական գործակալությունից, շատ կարճ ճանապարհ են ընտրել իրենց տգիտությունը ի ցույց դնելու գործում։

PS
նրանք,ովքեր փափագում են ԱԳՆ համակարգում աշխատել և օգտակար լինել հայրենի դիվանագիտությանը, կարող են դիմել Դիվանագիտական Ակադեմիա կամ, որոշ դեպքերում, միգուցե փորձնակ էլ կարող են աշխատել։
Դիվանագետ դառնալու պարագայում պետք է դադարեցնեն կուսակցական գործունեությունը, ինչպես նաև զերծ մնան գլխին պատահաբար եկածը սոցիալական ցանցերում գրելու անդիմադրելի ցանկությունը և ստորև աջակից մի քանիսի ոչ պակաս «խելամիտ» մեկնաբանություններով գոտեպնդվելը։ Բայց ամենակարևորը՝ պետք է փորձեն դառնալ մարդ, բառիս բոլոր իմաստներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել