Արցախյան հակամարտությունն այլևս վաղուց դադարել է Հայ Ադրբեջանական հակամարտություն դառնալուց: Այստեղ կան առնվազն 4-6 կողմերի շահեր, ու այդ շահերն իրենց հարցերն են լուծում մեր արյան հաշվին: Այս 4-6 կողմերին միայն բացարձակ ուժը կարող է հանդարտեցնել ու խաղաղեցնել, բայց մենք բոլորս այնքան հեռու ենք Դրանից: 26 տարի է որ այդ շահերն իրար հետ չեն համնկնում ու խաղաղություն չի լինում: Նույնիսկ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմենրը 4-6 տարի տևեցին ու խաղաղություն հաստատվեց: Բայց այստեղ արդեն 26 տարի: Դուք տեսնու՞մ էք մենք ինչի դեմք ենք կանգնած:

Միայն բացարձակ ուժը կարող է այստեղ հաղթել ու խաղաղություն հաստատել: Մարդը 26 տարի չկարողացավ դա անել:

Սիրելի ժողովուրդ, այսօր մինչդեռ մեր բանակն ու քաջ տղաներն իրենց ծառայությունն են բերում հայրենիքին մենք էլ մեր աղոթքներով միասին խնդրենք Աստծուն ողորմություն մեր ազգին ու խաղաղություն: Մենք պետք է հրաժարվենք իրար նկատմամբ չարությունից, որպեսզի այս գորշությունից դուրս գանք: Սա չի կարող այսպես երկար շարունակվել: Մի պահ զղջացեք գործած չարի համար ու սիրեք դիմացի մարդուն: Ու տեսեք թէ որքան օրհնություն ու խաղաղություն կգա մեր ազգի վրա:

Երեկ ու առաջի օրը գրեցի Նինվեացիների օրինակով մեր ազգի ապաշխարհության հրատապ անհրաժեշտության մասին (հղում): Մեր ընկերներն այստեղ առաջարկեցին Օգօստօսի 15ը, քանի որ այն Ուրբաթ է, պահոց օր, ու նախորդում է Աստվածամոր տոնին: Խնդրում եմ միանանք իրար: Ձեռք ձեռքի տանք ու միասին զղջանք Նինվեացիների օրինակով: Անկեղծոթյան ու ոչ-ցուցամոլությամբ կատարելու դեպքում մենք դուրս կգանք այս գորշությունից ու հավատարիմ է Աստված, որ խաղաղություն և օրհնություն կբերի մեր ազգին:

Առաջիկա օրերին ավելի մանրամասն այս մասին: Ձեր առաջակները, սա ավելի կոնկրետացնելու հարցում ողջունելին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել