Բոլոր մարդկանց բնորոշ է երազելու ունակությունը: Ժամանակի ընթացքում մենք ունենում ենք,որոշակի ցանկություններ, որոնցից շատերը հեշտ իրագործելի են, որոշներն էլ, դժվարհասանելի լինելով,  այդպես էլ երազանք են մնում(չնայած ասում են՝ անհնարին ոչինչ չկա,կա միայն ալարկորոթյուն ու մեծ վախ՝ երազանքին հասնելու ճանապարհին):
Իմ կարծիքով հրաշալի է հենց այն փաստը, որ մարդ կարող է երազել,կտրվել առօրյայից,մենակ մնալ մտքերի հետ, բայց առավել հրաշալի է, երբ դանդաղ քայլերով փորձում ես երազանքներդ իջեցնել <<երազային հարթակից>> ռեալ կյանք (հավատացեք շատ ավելի հաճելի է ):
Ես դեռ մանկուց շաաաատ երազանքներ եմ ունեցել, որոնցից որոշներն իրականացել են, որոշները՝ դեռ ոչ, մի քանիսն էլ այնքան անիրական են, որ հավետ երազանք էլ կմնան:Ուզում եմ ձեզ հետ կիսել աաաամենացանկալի երազանքներից մի քանիսը...

 
1.Տուն ծառի վրա:Դասվում է մանկությունից եկած երազանքների շարքին

2.Բալետ:Սա իհարկե հիմա անիրագործելի է պրոֆեսիոնալ մակարդակում ու շատ եմ ցավում, որ ժամանակին կիսատ եմ թողել:Հիմա մնում է կողքից նայել ու հիանալ
3.Մեքենայով ճանապարհորդել:Այս մեկը իրագործելի երազանքների շարքից է
4.Սա ևս
                                                                                      5.Բալի
6. Ուզում եմ աստղադիտակ ունենալ իմ սենյակում
7. ^_^ Էքստրիմ, բարձրություն, ադրենալին
8.
9.Հարմարավետ տուն հեռու գյուղում
10.Տոմս դեպի Իտալիա
Սրանք մի քանիսն են իմ անթիվ երազանքների շարքից, որոնք պատրաստվում եմ իրականություն դարձնել:Կարծում եմ,որ պետք է շատ երազել, որովհետև երազանքները դրական գույն են բերում մեր կյանք:Սեփական փորձով համոզվել եմ, որ շատ ցանկանալու դեպքում, դրանք անպայման իրականանում են,այնպես որ երազեք, երազեք, որքան հնարավոր է շատ !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել