Կունենա՞նք բավարար խելք երևույթների խորքը նայելու համար, թե մտքի մակերեսայնությունը անհաղթահարելի է:
Սա մեր երկրի վիճակն է հարյուր տարի առաջ, երբ չկային ոչ ներկա իշխանությունները, ոչ էլ ընդդիմադիրները:

---------------
Մարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով... Մարդկանց մեջ բթացել է երկյուղը դեպի քրեական պատիժը... Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ, և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք…. Չգիտեմ՝ ի՞նչ է մտածում այդ մասին կենտրոնական կառավարությունը. ես երկրի դրությունը կատաստրոֆիկ եմ համարում (Կարսի նահանգապետ Սարգիս Ղորղանյանի՝ Կառավարության նախագահին ուղղած զեկուցագրից, 1919թ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել