Յոգան սոսկ մարմնամարզություն չէ: Յոգայի միջոցով կոփվում է նաև մարդու ոգին: Յոգերին դժվար է մանիպուլյացիայի ենթարկել. նրանց մարմինն ու գիտակցությունը ներդաշնակ են: Յոգայի այս 10 օրենքները, մշակված յոգ Ար Սանտեմի կողմից, զգալիորեն կհեշտացնեն Ձեր կյանքը:

1. Քեզ է պետք, դու էլ արա

Ամեն անգամ, երբ խոսակցության մեջ հնչում է «պետք է», երբ խոսքը վերաբերում է պարտքին կամ պարտականություններին, պետք է հարց տալ «իսկ ո՞ւմ է պետք»: Բազում մարդիկ թաքցնում են, որ այս կամ այն բանը պետք է հենց իրենց և ոչ թե Ձեզ: Օրինակ՝ «Քեզ պետք է աշխատանք գտնել» արտահայտությունը ավելի անկեղծ ձևակերպմամբ կհնչեր «Ինձ պետք է, որ դու այլևս ձրիակերի պես վզիս չնստես և գնաս ինքդ աշխատես»: 

2. Մի՛ խոստացիր, իսկ եթե խոստացել ես, խոսքիդ տերը եղիր

Հիշե՛ք, թե որքան հաճախ եք ուրիշների ճնշման տակ չմտածված խոստումներ տվել: Շատերը կփորձեն դրդել Ձեզ խոստում տալ, իսկ ապա չարաշահել Ձեր մեղքի զգացումը: Պարզապես մի՛ խոստացեք ոչինչ: Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ թող Ձեր «այո»-ն լինի «այո» և «ոչ»-ը «ոչ»: Եթե արդեն խոստում եք տվել, կատարեք այն, եթե իհարկե կատարելուց հետո ավելի շատ չեք զղջա:

3. Անհարկի մի՛ միջամտեք ուրիշների գործերի մեջ

Հաճախ պատահում է, որ մենք, առաջնորդվելով բարի նպատակներով, անկախ մեր կամքից հոնքը շտկելու փոխարեն, աչքն էլ ենք հանում: Մեզնից օգնություն իսկի չեն էլ խնդրել, իսկ մենք ջանում ենք օգնել: Հետո էլ որոշ մարդիկ կարծում են, թե մենք պարտք ենք իրենց: Եթե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, նախքան նրան օգնելը պարզի՛ր, թե արդյոք նա պատրաստ է քեզնից օգնություն ընդունել:

4. Փորձեք ընդառաջել մարդկանց

Երբ մարդիկ Ձեզ դիմում են ինչ-որ խնդրանքով, և այդ խնդրանքի կատարումից Դուք չեք տուժի, փորձեք ընդառաջել նրանց, սակայն հիշեք, որ Դուք ևս կարող եք պատասխան խնդրանքով դիմել նրանց:

5. Ապրեք ներկայով և ոչ թե անցյալով կամ ապագայով

Սա ամենակարևոր կանոններից մեկն է: Մարդիկ հաճախ ցանկանում են մանիպուլյացիայի ենթարկել Ձեզ՝ ասելով «Նախկինում դու այսպիսին չէիր», սակայն ինչ նախկինում էր, մնացել է նախկինում: Եթե Դուք զգում եք, որ նախկինում իրոք ավելի լավն էիք, քան հիմա, հետ նայելու փոխարեն փորձեք նախկինից էլ ավելի լավը լինել:

6. Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ չարաշահեն Ձեր վստահությունը

Մենք հաճախ չափից ավելի շատ ենք կապվում տարբեր իրերի ու մարդկանց հետ: Թույլ մի՛ տվեք, որ այդ կապվածությունը վտանգի Ձեր հոգեկան անդորրը: Այն մարդը, ում հետ Դուք ամուր էմոցիոնալ կապի մեջ եք, կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Ձեզ: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս այդպիսի ամուր կապ հաստատել միայն անշահախնդիր ու անկեղծ մարդկանց հետ, ովքեր երբևէ չեն չարաշահի Ձեր վստահությունը և չեն շահագործի Ձեզ:

7. Մի՛ խանգարեք

Սա, թերևս, բոլոր կանոններից ամենաօգտակարն է, որն անպայման պետք է կիրառել կյանքում: Հաճախ մենք ինքներս մեզ համար խնդիրներ ենք ստեղծում և ինքներս փչացնում մեր կյանքը: Մի՛ խանգարեք ինքներդ Ձեզ և մի՛ խանգարեք ուրիշներին:

http://yoganonymous.com/wp-content/uploads/2012/05/yoga-lord-dance-sunset.jpg

8. Մի՛ դատապարտեք ու մի՛ քննադատեք

Երբեմն շատ դժվար է զսպել ինքդ քեզ ու չքննադատել ուրիշներին: Միայն թե քննադատությունը, եթե այն կառուցողական չէ, ոչ մեկին պետք չէ: Երբ Ձեզ հերթական անգամ սկսեն դատապարտել այս կամ այն բանի համար, համբերատար կերպով լսեք, սակայն մի՛ շտապեք պատասխան քննադատություն հնչեցնել: Պարզապես փորձեք օգուտ քաղել Ձեր հասցեին հնչող քննադատությունից: Կողքից աչքը հաճախ ավելի սրատես է լինում: Եթե ինչ-որ մեկը նկատել է Ձեր սխալները և մատնացույց է անում դրանք, փորձեք շտկել այդ սխալները կամ գոնե ապագայում չկրկնել դրանք: Եթե տեսնում եք, որ դիմացինը ոչ թե Ձեզ օգնելու նպատակով է մատնացույց անում Ձեր սխալները, այլ չարակամորեն քննադատում Ձեզ, հասկացրեք նրան, որ ոչ ոք զերծ չէ սխալներից և շատ մի՛ նեղվեք. Ձեզ երբեմն քննադատում ու դատապարտում են սեփական մեղքերը ծածկելու և սեփական սխալներից ուշադրությունը շեղելու համար:

9. Չստուգված տեղեկատվություն մի՛ տարածեք

Եթե Դուք առանց ստուգելու ինչ-որ տեղեկատվություն եք տարածում, Դուք կամա-ակամա վերածվում եք բամբասկոտ մարդու: Ժամանակի ընթացքում մարդիկ դադարում են հավատալ Ձեր խոսքերին: Նախքան որևէ բան պնդելը, անպայման հավաստիացեք, որ դա ճշգրիտ տեղեկատվություն է:

10. Ամենուր և միշտ թույլտվություն հարցրեք

Այս կերպ Դուք ոչ միայն կիրթ ու բարեհամբույր մարդու իմիջ կստեղծեք, այլև կապահովագրեք Ձեզ մի շարք տհաճություններից: Միայն թե հարցրեք ներքին վստահությամբ, հակառակ դեպքում անվստահ ու հեղհեղուկ մարդու տպավորություն կթողնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել