Թուրքական ընկերություններից մեկը ատեղծել է մի սարք, որի շնորհիվ մաքուր է մնում շրջակա միջավայրը և կերակրում է անտուն շներին: Ընկերությունը փողոցներում տեղադրել է ավտոմատ-սարքեր, որոնց մեջ այցելուները գցում են պլաստմասե շշեր և դրա փոխարեն սարքը շան կեր է ավելացնում ամանի մեջ, որտեղից ուտում են շները: Ըստ ընկերության ղեկավարների՝ հավաքված պլաստմասե շշերի վերամշակումից ստացված գումարը փակում է կերի և ավտոմաստ-սարքի ծախսերը: Իսկ թե ինչպե՞ս է սարքն աշխատում, առաջարկում ենք դիտել տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել