Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցի մտադրությունը պայմանավորված է  Հայաստանի շուրջ ինտրիգի մեծացմամբ: Նա գտնում է, որ Հայաստանը պարտավոր է Իրանի հետ լայնամասշտաբ գործողություններով մերձենալ:

Հիշեցնենք, որ ISNA գործակալությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասել էր, որ հարցը դիտարկվում է։ «Սակայն Նախագահի զբաղված գրաֆիկի պատճառով դեռևս չենք կարող հստակ նշել այցի ամսաթիվը: Համենայնդեպս, այցելությունը կկայանա»,- ասել էր դեսպանը:

«Ես միշտ տարակուսել եմ, թե հայկական կողմն ինչու է խուսափում Իրանի հետ ինտեգրացման ճանապարհից: Եթե Ուկրաինայի պարագայում շատ կարևոր էր Հայաստանի սեպտեմբերյան տեղաշարժը, որովհետև մսաղացի տակ կմնար և Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առներ, ապա այս պարագայում պետք չէ կողքներս նայել: Իրանի հետ պարտավոր ենք լայնամասշտաբ գործողություններով մերձենալ՝ ինչքան հնարավոր է: Իսկ ինչքան մերձենանք, հնարավորություններն այդքան կմեծանան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ այս կես տարվա ընթացքում Իրանը փորձում է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել: «Ակնկալիք կարող ենք ունենալ և՛ ներքին զարգացմանն ազդակ հաղորդելու, և՛ Հայաստանի հանդեպ Իրանի հզոր աջակցությունը ստանալու իմաստով»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը 1989 թվականից Իրանի հետ մերձենալու կողմնակից է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել