Խոր լռություն, սքանչելի բնություն ու միայնակ կին: Լուսանկարիչ Էլիզաբեթ Գեդի ինքնանկարներում այս երեք կոնցեպտները առանցքային դեր են խաղում: Երազկոտ տրամադրություն փոխանցող այս լուսանկարները դիտողներին ասես տեղափոխեն բոլորովին այլ աշխարհ: Այս ֆոտոշարքն աչքի է ընկնում իր բանաստեղծականությամբ: Դրանում իրականն ու երևակայականը ներդաշնակորեն միաձուլվում են:  Այս ֆոտոշարքի հեղինակն ընդամենը 20 տարեկան է: Նա բնակվում է Կանադայում: Էլիզաբեթը միշտ առանձնահատուկ սեր է տածել շրջակա բնության՝ Վանկուվերի անտառների, բլուրների, լեռների ու օվկիանոսի հանդեպ: Նա այդ ամենն արտացոլել է իր լուսանկարներում: Նա 2007 թ.-ին գրանցվել է Flickr կայքում և սկսել է իր լուսանկարները տեղադրել այնտեղ, սակայն 2010 թ.-ին նա առավել լրջորեն է սկսել զբաղվել լուսանկարչությամբ: Էլիզաբեթը որոշել է տարվա յուրաքանչյուր օր մեկ ինքնանկար լուսանկարել: 365-օրյա այս ֆոտոնախագիծն ավարտին հասցնելուն պես Էլիզաբեթը հասկացել է, որ իր կոչումն է լուսանկարել բնանկարներ, որոնցում պատկերված են մարդիկ: Նա փորձում է իր աշխատանքներում ցույց տալ մարդու և բնության փոխադարձ կապը: Նա հուսով է, որ իր լուսանկարների միջոցով կարող է ոգեշնչել և հանգստություն ու թարմություն հաղորդել մարդկանց: Նա սիրում է ազատ ժամանակ զբոսնել իր երկու շների և, իհարկե, տեսախցիկի հետ: Նրա սիրած զբաղմունքներից են նաև ճանապարհորդությունը և գեղանկարչությունը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել