Այսօր այլայլված դեմքով արտասահմանցի զբոսաշրջիկների տեսա... շոկի մեջ էին: Թումբաններ հագած, 25-28 տարեկան անթրաշ տղերքը վավաշոտ աչքերով վազում էին աղջիկների հետեւից, ջրում անծանոթ մարդկանց: Բնականաբար, եղան ընդհարումներ, լեզվակռիվ՝ ոստիկանների անմեղսունակ հայացքի ներքո: Հիմա նրանք, ովքեր համարում են սա գեղեցիկ ավանդույթ, թող ցույց տան այն սահմանը, որը բաժանում է ծեսը խուլիգանությունից: Անծանոթ մարդկանց ջրելը (ովքեր գնում են ծնունդի, համերգի, վերջապես, թաղման կամ եսիմ ուր) անմեղ զվարճանք չէ, այլ բռնություն: Կարծում եմ, որ հանրային տարածքում այս վակխանալիան պետք է արգելվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել