22 вдохновляющие цитаты из Диснеевских мультфильмов

Մեր բոլոր երազները կարող են իրականություն դառնել, եթե մենք համարձակություն ունենանք մինչև վերջ հետևելու դրանց: Ուոլթ Դիսնեյ

Մենք բոլորս էլ այս կամ այն ձևով ենթարկվել ենք դիսնեյյան մուլտֆիլմերի ազդեցությանը: Դուք երբեք չե՞ք նկատել, որ որոշ մուլտֆիլմերում կյանքի կարևոր դասեր են թաքնված: Ահա 22 ոգեշնչող միտք դիսնեյյան մուլտֆիլմերից, որոնք շատ բան են սովորեցնում:

1. Եթե դու սկսես ծիծաղել սեփական թուլություններիդ վրա, դրանց համար ինքդ քեզ մեղադրելու փոխարեն, ավելի երջանիկ կլինես: Ի վերջո, ոչ ոք կատարյալ չէ:

Ծիծաղո՞ւմ ես ինքդ քեզ վրա, նշանակում է՝ սիրում ես քեզ:
~ Միկկի Մաուս

mickey-1024x720[1]

2. Դուք երբեք ոչ մի ավելի լավ բան չեք գտնի, եթե դուրս չգաք հարմարավետության ձեր գոտուց:

Համարձակություն հավաքիր և դուրս արի հարմարավետության գոտուց: Պարգևներն արժեն դրան: Ռապունցել, Խճճված պատմություն

tangled-1024x576[1]

3. Ամենածանր բաներն ամենակարևոր դասերն են սովորեցնում: Երբ հաղթահարում ես խոչընդոտները, կյանքի հաջորդ` ավելի լավ փուլ ես անցնում:

Այն բաները, որոնք քեզ ներքևում են պահում, մի օր մեզ վեր կբարձրացնեն: Տիմոտի Մկնիկ, Դամբո

mouse

4. Դու պատասխանատու ես կյանքիդ համար, այնպես որ, դժվարությունները քաջությամբ ընդունիր` գլուխը վեր պահած:

Դու կառավարում ես քո ճակատագիրը, դրա համար կախարդանք պետք չէ: Ու խնդիրների լուծման համար գոյություն չունի ոչ մի կախարդական միջոց: ~Մերիդա, Քաջ սիրտը

brave[1]

5. Անցյալը հիշողությունից ջնջելը հնարավոր է, դրան հրաժեշտ տալու ամենահեշտ միջոցն է, սակայն այն, ինչ պետք է անել, դրանից սովորելն է:

Այո, անցյալը կարող է ցավ պատճառել: Սակայն դու կարող ես կամ փախչել, կամ էլ սովորել դրանից: ~Ռաֆիկի, Առյուծ արքան

rafiki

6. Կյանքը լի է վերելքներով ու վայրէջքներով, դու պարզապես պետք է ընդունես դա ու առաջ շարժվես:

Գիտե՞ս, թե ինչ է պետք անել, երբ կյանքը հարված է հասցնում քեզ: Պարզապես առաջ լողալ: ~ Դորի, Նեմոյի հետքերով

dory[1]

7. Դուք կարող եք դառնալ այն մարդը, ով ուզում եք լինել, թույլ մի տվեք մյուսներին որոշում կայացնել ձեր փոխարեն:

Դու չպետք է որևէ մեկին թույլ տաս որոշել քո սահմանները: Քո միակ սահմանը քո հոգին պետք է լինի: ~Գյուստավ, Ռատատույ

Gusteau

8. Եթե ցանկանում ես` ինչ-որ բան պատահի, ինքդ քայլ արա` այն իրականություն դարձնելու համար:

Հեքիաթները կարող են իրականանալ: Դու կարող ես դրանք իրականության վերածել, ամեն ինչ քեզնից է կախված: ~ Տիանա, Արքայադուստրն ու գորտը

frog

9. Դու պետք է ամենաբարդ խոչընդոտներով անցնես, որպեսզի ավելի լավն ու ավելի ուժեղ  դառնաս:

Դժվարությունների մեջ բուսած ծաղիկը բոլոր ծաղիկներից ամենահազվագյուտն ու ամենահիասքանչն է: ~ Կայսր, Մուլան

emperor[1]

10. Քո կյանքը քեզ է պատկանում, քայլիր քո սեփական ուղղով և կուրորեն մի հետևիր ուրիշներին:

Դու կարծում ես, որ մարդիկ միայն նրանք են, որ քեզ նման են, ու քեզ նման են մտածում: Սակայն եթե դու գնաս անծանոթի հետքերով, դու այնպիսի բաներ կսովորես, որոնք երբեք չգիտեիր: ~ Պոկահոնտաս

Pocahon1[1]

11. Մի դադարիր հավատալ: Քո հավատքն է, որ քեզ կհասցնի նպատակակետիդ:

Որքան էլ ուժեղ սիրտդ տառապի, եթե դու հավատաս՝ երազանքդ անպայման կիրականանա: ~ Մոխրոտիկ

cinderella[1]

12 Բաց թողեք այն, ինչ անզոր եք փոխել, ու կենտրոնացեք այն ամենի վրա, ինչի վրա կարող եք աշխատել:

Եթե դու կենտրոնանաս նրա վրա, ինչն անցյալում է մնացել, դու երբեք չես իմանա, թե ինչ է քեզ սպասվում ապագայում: ~  Գյուստավ, Ռատատույ

Gusteau2

13. Դադարիր թերագնահատել սեփական կարողություններդ: Դու պետք է պարզապես ինքդ քեզ ասես, որ կարող ես ու կանես:

Ինքդ քո մեջ նայիր, Սիմբա: Դու շատ ավելին ես, քան հիմա կաս: ~ Մուֆասա, Առյուծ արքան

mufasa

14. Աշխատանքն անվերջանալի է: Արեք այն, ինչ ձեր ուժերի սահմաններում է, ու դադարեք դրա մասին չափազանց շատ անհանգստանալ:

Երբ պետք է շատ աշխատանք կատարել, թույլ մի տուր, որ այն քեզ անհանգստացնի: Մոռացիր խնդիրներիդ մասին: ~ Սպիտակաձյունիկ

belosnezhka

15. Հավատա ուժերիդ, դա արդեն գործի կեսն է:

Ես իմ ճանապարհին եմ: Ես կարող եմ անցնել այն: Կարևոր չէ՝ որքան երկար է այն: Ես գիտեմ, որ ես բավարար ուժ ունեմ: Իմ ջանքերն արժեն յուրաքանչյուր մղոն անցնելու համար: Ես պատրաստ եմ գնալ ուր անհրաժեշտ է, որպեսզի հասկանամ՝ որտեղ է իմ տեղն այս աշխարհում: ~ Հերակլես

gerkules

16. Իրադարձություններն ու մարդիկ հաճախ այնպիսին չեն, ինչպիսին թվում են: Մի դատիր ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, մինչև որ ամեն ինչ չիմանաս:

Թույլ մի տուր դրա հասարակ տեսքը քեզ շփոթեցնի: Ինչպես որ շատ այլ բաներ, ոչ թե արտաքինն է կարևոր, այլ այն, թե ինչ կա դրա ներսում: ~ Ալադին

alladin

17. Համբերատար եղիր, որովհետև հրաշքներ պատահում են ամեն օր:

Նույնիսկ հրաշքների համար է մի փոքր ժամանակ անհրաժեշտ: ~ Կնքամայր փերի, Մոխրոտիկը

feya

18. Պատմությունն ուսումնասիրել չի նշանակում սովորել այն, ինչ նախկինում տեղի է ունեցել: Այլ նշանակում է սովորել անցյալի սխալներից ու թույլ չտալ, որ դրանք կրկնվեն:

Մարդը միշտ սովորում է անցյալում կատարած սխալներից: Ի վերջո, չէ որ չենք կարող պատմությունը հակառակ ուղղությամբ սովորել: ~ Արքիմեդ, Սուրը քարի մեջ

archimedes

19. Երբ իսկապես սիրում ես ինչ-որ մեկին, գիտես, որ հանուն նրա արժե շատ բան զոհաբերել:

Որոշ մարդիկ արժանի են, որ նրանց համար հալվես: ~ Օլաֆ, Սառը սիրտը

olaf

20. Ամենափոքրիկ բարի արարքը կարող է փոխել աշխարհը:

Մի փոքրիկ ուշադրությունը, մի փոքր խնամքը մյուսների նկատմամբ կարող է ամեն ինչ փոխել: ~ Իա, Վիննի Թուխ

ia

21. Երբ ուժերի ներածին չափով ամեն ինչ անես, մնում է պարզապես ամուր հավատալ գործիդ:

Միակ բանը, որ անհրաժեշտ է, հավատքն ու վստահությունն է: ~ Պիտեր Պեն

pan

22. Ընտանիք նշանակում է միշտ միասին մնալ՝ անկախ ամեն ինչից:

Օհանա նշանակում է ընտանիք, ընտանիք նշանակում է ոչ ոք մենակ չի մնում կամ մոռացվում: ~ Լիլո, Լիլոն և Ստիչը

 lilo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել