Մեր բոլոր երազները կարող են իրականություն դառնել, եթե մենք համարձակություն ունենանք մինչև վերջ հետևելու դրանց: Ուոլթ Դիսնեյ
Մենք բոլորս էլ այս կամ այն ձևով ենթարկվել ենք դիսնեյյան մուլտֆիլմերի ազդեցությանը: Դուք երբեք չե՞ք նկատել, որ որոշ մուլտֆիլմերում կյանքի կարևոր դասեր են թաքնված: Ահա 22 ոգեշնչող միտք դիսնեյյան մուլտֆիլմերից, որոնք շատ բան են սովորեցնում:
1. Եթե դու սկսես ծիծաղել սեփական թուլություններիդ վրա, դրանց համար ինքդ քեզ մեղադրելու փոխարեն, ավելի երջանիկ կլինես: Ի վերջո, ոչ ոք կատարյալ չէ:
Ծիծաղո՞ւմ ես ինքդ քեզ վրա, նշանակում է՝ սիրում ես քեզ:
~ Միկկի Մաուս
2. Դուք երբեք ոչ մի ավելի լավ բան չեք գտնի, եթե դուրս չգաք հարմարավետության ձեր գոտուց:
Համարձակություն հավաքիր և դուրս արի հարմարավետության գոտուց: Պարգևներն արժեն դրան: ~ Ռապունցել, Խճճված պատմություն
3. Ամենածանր բաներն ամենակարևոր դասերն են սովորեցնում: Երբ հաղթահարում ես խոչընդոտները, կյանքի հաջորդ` ավելի լավ փուլ ես անցնում:
Այն բաները, որոնք քեզ ներքևում են պահում, մի օր մեզ վեր կբարձրացնեն: ~ Տիմոտի Մկնիկ, Դամբո
4. Դու պատասխանատու ես կյանքիդ համար, այնպես որ, դժվարությունները քաջությամբ ընդունիր` գլուխը վեր պահած:
Դու կառավարում ես քո ճակատագիրը, դրա համար կախարդանք պետք չէ: Ու խնդիրների լուծման համար գոյություն չունի ոչ մի կախարդական միջոց: ~Մերիդա, Քաջ սիրտը
5. Անցյալը հիշողությունից ջնջելը հնարավոր է, դրան հրաժեշտ տալու ամենահեշտ միջոցն է, սակայն այն, ինչ պետք է անել, դրանից սովորելն է:
Այո, անցյալը կարող է ցավ պատճառել: Սակայն դու կարող ես կամ փախչել, կամ էլ սովորել դրանից: ~Ռաֆիկի, Առյուծ արքան
6. Կյանքը լի է վերելքներով ու վայրէջքներով, դու պարզապես պետք է ընդունես դա ու առաջ շարժվես:
Գիտե՞ս, թե ինչ է պետք անել, երբ կյանքը հարված է հասցնում քեզ: Պարզապես առաջ լողալ: ~ Դորի, Նեմոյի հետքերով
7. Դուք կարող եք դառնալ այն մարդը, ով ուզում եք լինել, թույլ մի տվեք մյուսներին որոշում կայացնել ձեր փոխարեն:
Դու չպետք է որևէ մեկին թույլ տաս որոշել քո սահմանները: Քո միակ սահմանը քո հոգին պետք է լինի: ~Գյուստավ, Ռատատույ
8. Եթե ցանկանում ես` ինչ-որ բան պատահի, ինքդ քայլ արա` այն իրականություն դարձնելու համար:
Հեքիաթները կարող են իրականանալ: Դու կարող ես դրանք իրականության վերածել, ամեն ինչ քեզնից է կախված: ~ Տիանա, Արքայադուստրն ու գորտը
9. Դու պետք է ամենաբարդ խոչընդոտներով անցնես, որպեսզի ավելի լավն ու ավելի ուժեղ դառնաս:
Դժվարությունների մեջ բուսած ծաղիկը բոլոր ծաղիկներից ամենահազվագյուտն ու ամենահիասքանչն է: ~ Կայսր, Մուլան
10. Քո կյանքը քեզ է պատկանում, քայլիր քո սեփական ուղղով և կուրորեն մի հետևիր ուրիշներին:
Դու կարծում ես, որ մարդիկ միայն նրանք են, որ քեզ նման են, ու քեզ նման են մտածում: Սակայն եթե դու գնաս անծանոթի հետքերով, դու այնպիսի բաներ կսովորես, որոնք երբեք չգիտեիր: ~ Պոկահոնտաս
11. Մի դադարիր հավատալ: Քո հավատքն է, որ քեզ կհասցնի նպատակակետիդ:
Որքան էլ ուժեղ սիրտդ տառապի, եթե դու հավատաս՝ երազանքդ անպայման կիրականանա: ~ Մոխրոտիկ
12 Բաց թողեք այն, ինչ անզոր եք փոխել, ու կենտրոնացեք այն ամենի վրա, ինչի վրա կարող եք աշխատել:
Եթե դու կենտրոնանաս նրա վրա, ինչն անցյալում է մնացել, դու երբեք չես իմանա, թե ինչ է քեզ սպասվում ապագայում: ~ Գյուստավ, Ռատատույ
13. Դադարիր թերագնահատել սեփական կարողություններդ: Դու պետք է պարզապես ինքդ քեզ ասես, որ կարող ես ու կանես:
Ինքդ քո մեջ նայիր, Սիմբա: Դու շատ ավելին ես, քան հիմա կաս: ~ Մուֆասա, Առյուծ արքան
14. Աշխատանքն անվերջանալի է: Արեք այն, ինչ ձեր ուժերի սահմաններում է, ու դադարեք դրա մասին չափազանց շատ անհանգստանալ:
Երբ պետք է շատ աշխատանք կատարել, թույլ մի տուր, որ այն քեզ անհանգստացնի: Մոռացիր խնդիրներիդ մասին: ~ Սպիտակաձյունիկ
15. Հավատա ուժերիդ, դա արդեն գործի կեսն է:
Ես իմ ճանապարհին եմ: Ես կարող եմ անցնել այն: Կարևոր չէ՝ որքան երկար է այն: Ես գիտեմ, որ ես բավարար ուժ ունեմ: Իմ ջանքերն արժեն յուրաքանչյուր մղոն անցնելու համար: Ես պատրաստ եմ գնալ ուր անհրաժեշտ է, որպեսզի հասկանամ՝ որտեղ է իմ տեղն այս աշխարհում: ~ Հերակլես
16. Իրադարձություններն ու մարդիկ հաճախ այնպիսին չեն, ինչպիսին թվում են: Մի դատիր ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, մինչև որ ամեն ինչ չիմանաս:
Թույլ մի տուր դրա հասարակ տեսքը քեզ շփոթեցնի: Ինչպես որ շատ այլ բաներ, ոչ թե արտաքինն է կարևոր, այլ այն, թե ինչ կա դրա ներսում: ~ Ալադին
17. Համբերատար եղիր, որովհետև հրաշքներ պատահում են ամեն օր:
Նույնիսկ հրաշքների համար է մի փոքր ժամանակ անհրաժեշտ: ~ Կնքամայր փերի, Մոխրոտիկը
18. Պատմությունն ուսումնասիրել չի նշանակում սովորել այն, ինչ նախկինում տեղի է ունեցել: Այլ նշանակում է սովորել անցյալի սխալներից ու թույլ չտալ, որ դրանք կրկնվեն:
Մարդը միշտ սովորում է անցյալում կատարած սխալներից: Ի վերջո, չէ որ չենք կարող պատմությունը հակառակ ուղղությամբ սովորել: ~ Արքիմեդ, Սուրը քարի մեջ
19. Երբ իսկապես սիրում ես ինչ-որ մեկին, գիտես, որ հանուն նրա արժե շատ բան զոհաբերել:
Որոշ մարդիկ արժանի են, որ նրանց համար հալվես: ~ Օլաֆ, Սառը սիրտը
20. Ամենափոքրիկ բարի արարքը կարող է փոխել աշխարհը:
Մի փոքրիկ ուշադրությունը, մի փոքր խնամքը մյուսների նկատմամբ կարող է ամեն ինչ փոխել: ~ Իա, Վիննի Թուխ
21. Երբ ուժերի ներածին չափով ամեն ինչ անես, մնում է պարզապես ամուր հավատալ գործիդ:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, հավատքն ու վստահությունն է: ~ Պիտեր Պեն
22. Ընտանիք նշանակում է միշտ միասին մնալ՝ անկախ ամեն ինչից:
Օհանա նշանակում է ընտանիք, ընտանիք նշանակում է ոչ ոք մենակ չի մնում կամ մոռացվում: ~ Լիլո, Լիլոն և Ստիչը