Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելը այնքան էլ նպատակահարմար չէ մի շարք պատճառներով: Սահմանամերձ գյուղի բնակիչը իրոք հերոս էոր նման պայմաններում դեռ շատ թիկունքում ապրողների պես չի հավաքել ճամպրուկը: Բայց ինչպե՞ս եք դա պատկերացնում բոլոր տղամարդկանց համարակալած զենք տան: Հասկացանքոր հերոսություն է սահմանամերձ գյուղում ապրելըբայց մի մոռացեքոր սահմանամերձ բնակավայրի բնակիչը մյուս թիկունքային բնակավայրի բնակչի պես տարբեր է լինում: Ինչքանո՞վ եք վստահոր բնակիչների մեջ չեն լինի մարդիկոր բաժանված զենքը չեն օգտագործի այլ նպատակներով՝ կենցաղային վեճերը զենքով լուծելհանցանքներ գործել և այլն: 90-ականներիներբ պետությունը նոր էր կազմավորվում, էլի բնակչության մոտ ինքնապաշտպանության նպատակներով զենք կարբայց էլի գտնվեցին մարդիկոր այն հանցավոր նպատակներով օգտագործեցին ու նեոբոլշևիկների լեզուն երկարեց անկախության դեմ: Ոչ թե պետք է զինել բնակիչներին, այլ լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռք առնել: Երբ ասում են կռիվոր սկսվի առաջինը սահմանամերձ բնակավայրի բնակիչն է դիրքերի տղերքին օգնելու. գովելի էոր մեր սահմանին մոտ ապրող ազգակիցները չեն վախենումբայց կռիվ սկսելուց բոլոր տղամարդիկ են պարտավոր մեկնել զինկոմ ու ճակատ գնալչգնացողին էլ կտանեն խուսափողին էլ պատի մոտ կտանեն: Այստեղ հարց է ծագումոր սահմանամերձ բնակավայրի տղամարդը էլ ինչ գնա զինկոմմիանգամից կբարձրանա դիրքեր. այդ ժամանակ դիրքապահին հաստատ օգնության կգան զորամասիցիսկ օգնության համար դիրքեր գնացող բնակչի համար հաստատ պահեստում զենք կգտնվի, սակայն առանց մարտական ակտիվ գործողությունների անիմաստ է զենք բաժանելը: Հիմա երկու բառ լրացուցիչ անվտանգության միջոցների մասին: Սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհներին պետք է ոստիկանական կամ զինվորական անցակետեր կառուցվենոր ում մտքով անցնի չկարողանա մտնել գյուղեր՝ հատուկ ռեժիմ սահմանվիստուգվեն անձնագրերը և ով լինելըհանդամասերում և արոտավայրերում ոստիկանականկամ զինվորական պարեկային խմբեր լինեն աշխատանքների ժամանակգյուղերում նույնպես ոստիկանական զինված պարեկախմբեր լինեն զօրուգիշերսահմանամերձ գոտիներ մեկնող արտասահմանցի զբոսաշրջիկները պետք է նախապես ստուգվեն և թույլտվություն ստանալուց և անցագիր ստանալուց հետո միայն կարողանան մտնել տարածքսահմանին մոտ գտնվող ճանապարհները և հարակից բարձունքները լինեն անընդհատ հսկողության տակ և այլ միջովառումներբայց ոչ համատարած բնակչությանը զինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել