7  Dior

Dior

Dior նորաձևության տունը հիմնադրվել է Քրիստիան Դիորի կողմից և այսօր այն համարվում է նորաձևության ամենաճոխ ապրանքանիշերից մեկն աշխարհում: 7 տասնամյակ շարունակ Dior-ը ձեռքով ստեղծված իր հագուստով էլեգանտության ու շքեղության խորհրդանիշ է եղել: Եթե ցանկանում եք Dior ապրանքանիշի հագուստ ունենալ, ապա պետք է պատրաստ լինեք վճարել 700-3000 դոլար:

 6  Chanel

Chanel

Այս ցանկը ամբողջական չէր լինի առանց Կոկո Շանելի կողմից հիմնադրված նորաձևության տան: Տարիների ընթացքում Շանելը էլեգանտության, շքեղության խորհրդանիշը և աշխարհի շատ կանանց ամենասիրելի ապրանքանիշն է եղել: Chanel-ի հագուստ կրելու համար դուք հազիվ թե կարողանաք 1000 դոլարից պակաս վճարել:

 5  Burberry

Burberry Group plc

Սա բրիտանական ամենահայտնի նորաձևության տունն է, որի հայտնի շոտլանդկա պրինտը կարելի է գտնել նորաձևության ամենատարբեր պարագաների վրա՝ շարֆերից մինչև աշնանային վերարկուներ ու օծանելիքների տուփեր: Չնայած տարածվածությանը` այն բավականին թանկ է: Աշնանային դասական վերարկուն մոտ 2000 դոլար է, իսկ երեկոյան զգեստը միջինում արժե 3000 դոլար:

 4  Dolce and Gabbana

Dolce and Gabbana

Հիմնված լինելով 1985թ.-ին իտալացի դիզայներներ Ստեֆանո Գաբանայի և Դոմենիկո Դոլչեի կողմից` D&G-ն այսօր մուլտիմիլիարդանոց ընկերություն է: Նորաձևության այս տունը իր հաճախորդներին, որոնք հիմնականում հայտնիներ են, օծանելիքից մինչև դիմահարդարման պարագաներ, ձեռքի պայուսակներ ու կոշիկներ է առաջարկում: Սակայն պետք է նշել, որ երեկոյան զգեստ ձեռք բերելու համար պետք է վճարել 15.000 դոլար: Առօրյա հագուստը ավելի մատչելի է, սակայն միևնույնն է, 1000 դոլարից ցածր չեք կարող վճարել:

 3  Gucci

Gucci

Gucci-ին ամբողջ աշխարհում հայտնիների կողմից ամենասիրված ապրանքանիշերից մեկն է: Իտալական այս ճոխ ապրանքանիշը հաճախորդներին առաջարկում է հագուստից, կոշիկներից մինչև ճամպրուկներ, կոսմետիկա և զարդեր: Ու դրանք բոլորը բավականին թանկ են: Առօրյա հագուստը բացառություն չէ, ու դրանց միջին արժեքը 2000 դոլար է կազմում:

 2  Versace

Versace

Դոնաթելա Վերսաչեի նորաձևության տունը աշխարհի ամենաբարձր գնահատված նորաձևության տներից մեկն է: Սակայն այս ապրանքանիշի առօրյա հագուստը ձեռք բերելու համար պետք է պատրաստ լինել վճարել 5000 դոլար:

 1  Valentino

Valentino

Valentino-ն իտալական նորաձևության տուն է, որը հիմնադրվել է Վալենտինո Գարավանիի կողմից, ով Հոլիվուդի ամենասիրված դիզայներներից մեկն է, ում ստեղծած հագուստը կրել են համաշխարհային բազմաթիվ աստղեր:  

Valentino ապրանքանիշի որևէ արտադրանք հնարավոր չէ գնել 1000 դոլարից ցածր գնով: Նույնիսկ առօրյա հագուստը 13.000 դոլարից ցածր չէ:  Պատկերացրեք, թե որքան կարժենա երեկոյան զգեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել