1. Դեռ դպրոցում սովորելիս Գեյթսն իր ընկեր Փոլ Ալենի հետ սկսեցին համակարգչային ծրագրեր ստեղծել: Հետագայում, ոգեշնչված Նապոլեոնի կենսագրությունից, Բիլը ստեղծեց «Ռիսկ» խաղը, որում խաղացողի նպատակը համաշխարհային տիրապետության հասնել էր:

2. Գեյթսի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, ու Amazon.com կայքում Gates բառը որոնելիս բերում է 137.632 արդյունք:

3. Իր առաջին խոշոր հոնորարը Գեյթսը ստացել է 15 տարեկանում՝ փողոցային երթևեկությունը կարգավորող ծրագիր ստեղծելու համար: Այն կազմեց 20 հազար դոլար, իսկ 38 տարեկանում Գեյթսի Windows ծրագիրը վաճառվում էր ամսական 1 միլիոն քանակությամբ:

Билл Гейтс

4. Գեյթսը դուրս է մնացել Հարվարդի համալսարանից՝ վատ սովորելու համար: Երկար տարիներ անց, երբ նրա կարողությունն արդեն գերազանցում էր մի քանի միլիարդ դոլարը, Հարվարդի համալսարանը հայտարարեց Գեյթսին իր շրջանավարտ ու նրան շնորհեց ավարտական դիպլոմ:

5. Գեյթսը հեղինակել է «Ճանապարհ դեպի ապագա» գիրքը: Գրքում նա ներկայացրել է իր տեսլականը, թե ուր է շարժվելու հասարակությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում: 7 շաբաթ շարունակ այս գիրքը ամենաշատ վաճառվող գիրքն էր աշխարհում:

6. Գեյթսը միլիարդատեր դարձավ 31 տարեկանում: Հիմա նա արդեն մոտ 60 տարեկան է, և նրա կարողությունը կազմում է մոտ 80 միլիարդ դոլար:

7. Նրա ապուպապը քաղաքապետ էր և օրենսդիր, պապը՝ նահանգի Պետական բանկի փոխնախագահ, իսկ հայրը՝ հաջողակ փաստաբան:

Билл Гейтс и Стив Джобс

8. Գեյթսի հիմնած առաջին ընկերությունը կոչվում էր Traf-O-Data:

9. Մի անգամ հաշվել էին, որ Գեյթսը մեկ վայրկյանում 250 դոլար է վաստակում, այսինքն՝ օրական 21,6 միլիոն, իսկ տարեկան՝ 7,8 միլիոն: Եթե նա աշխարհի բոլոր մարդկանց բաժանի 15-ական դոլար, ապա նա էլի կունենա մի քանի միլիոն դոլար, իսկ եթե Windows-ի ամեն կախելուց նա մեկ դոլար կորցներ, ապա նա կսննկանար 3 տարում:

10. Գեյթսը միայն բարեգործության վրա ծախսել է 30 միլիարդ դոլար:

11. Գեյթսը դեռ համալսարանում վստահեցրել էր իր դասախոսներին, որ միլիոնատեր է դառնալու:

12. Նա ամուսնացած է և ունի 3 երեխա: Իր երեխաներին նա թույլ չէր տալիս խաղալ Մայքրոսոֆթի Xbox 360 խաղային համակարգչով:

Билл и Мелинда Гейтси

13. Մանուկ ժամանակ Բիլը սիրում էր ճոճվել ճոճանակով: Ճոճվելու նկատմամբ նա անտարբեր չէ մինչ օրս, և մտորելիս նա ճոճվում է:

14. Գեյթսն ամուսնացել է Մելինդա Ֆրենչի հետ՝ 1994 թվականին: Ամուսնությունը տեղի ունեցավ Հավայան կղզիներից մեկում, որը Գեյթսը վարձակալել էր հատուկ այդ նպատակով:

15. Ամեն տարի Գեյթսը վճարում է 1 միլիոն դոլար՝ միայն որպես գույքահարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել