Tert.am-ը գրում է.

Բրազիլիայի Arraial do Cabo լողափում հանգստացողներն անսովոր տեսարանի ականատեսն են դարձել: Ինչպես հայտնում է Viralnova.com-ը՝ 30 դելֆինից կազմված խումբը, դուրս գալով ափ, լողում էր ուղիղ նրանց ուղղությամբ: Դժվար է ասել, թե ինչու են դելֆինները ափ դուրս եկել, սակայն նրանք խրվել էին լողափի ավազներում և չէին կարողանում ետ լողալ դեպի ծով:

Մոտակայքում գտնվող մարդիկ, բարեբախտաբար, արագ արձագանքել են տեղի ունեցող երևույթին և օգնության հասել ջրային կենդանիներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք ամեն կերպ փորձում ետ քաշել և ջուրը գցել դելֆիններին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել