Բնության մեջ գոյություն ունի մետաղ, որն այնքան փխրուն է, որ կարող է հալվել նույնիսկ մարդու ափի մեջ: Այն կարող է քայքայել մյուս մետաղները, սակայն մարդու համար անվնաս է: Այս զարմանալի մետաղը գալիում (Ga) է կոչվում, որն օգտագործվում է միկրոէլեկտրոնիկայում ու գադջեթների պատրաստման մեջ:
Սակայն ամենահետաքրքիրը գիտնականների կողմից գալիումը տարբեր խելահեղ գիտափորձերում օգտագործելն է: Օրինակ՝ ստորև ներկայացվող տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է գալիումը ազդում ալյումինի վրա: Գալիումի կաթիլը Կոկա-Կոլայի ալյումինե դատարկ տուփի վրա ցույց է տալիս, թե ինչպես է մոտ կես ժամվա ընթացքում այն քայքայում ալյումինը՝ վերածելով փխրուն նյութի:  Այնուհետև գալիումը Կոկա-Կոլայի լիքը տուփի վրա է դրվում, ինչի արդյունքում վայրկյանների ընթացքում տուփի բերանիկը բացվում է:

Հաջորդ տեսանյութում երևում է թե ինչպես է գալիումից պատրաստված գդալը 29 C ° ջերմաստիճան (Ga-ի հալման ջերմաստիճանը) ջրում վայրկյանների ընթացքում հալվում ու որպես նստվածք իջնում բաժակի հատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել