Ընկերներիցս մեկը ինձ լինկ ուղարկեց: Գրել էր, – «նայի, Սիրիայի մասին է խոսում»: Նայեցի: Անծանոթ չսափրված երիտասարդի նկար էր դրված: Զարմանացա, արդեն 15 տարի է, ինչ մասնագիտորեն զբաղվում եմ Մերձավոր Արեւելքով, մասնավորապես Սիրիայով, եւ, բնականաբար, գիտեմ այդ ոլորտում բոլորին, ով կարող է գրագետ ինչ-որ բան ասել:

Ցավոք, արդեն մեկ ու կես տարի է ինչ արեւելագետները շատ պահանջված են դարձել լրագրողների շրջանում: Ասում եմ, ցավոք, քանի որ Արաբական գարունը տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության հետ միասին, ողբերգություն բերեց Սիրիային: Մարդկային զոհեր եւ ավերված քաղաքներ: Արեւելագետներս ստիպված եղանք աշխատասենյակներում եւ նեղ մասնագիտական միջավայրում ընթացող մեր մշտական քննարկումները տեղափոխել հեռուստաէկրան, թերթերի էջեր, քննարկել ասուլիսների ընթացքում, պատասխանել հարցերին նույնիսկ հեռախոսով հանգստյան օրերին ու ժամերին: Դա իր հերթին ստիպում է ավելի պատասխանատու վերաբերվել ցանկացած հնչեցրած խոսքին, հետեւաբար ժամեր վատնել հսկայական ոչ հավաստի եւ կեղծ լուրերի եւ ուղղակի ապատեղեկատվության միջից «պեղելու» համար իրականությանը մոտ տեղեկություն, համադրել աղբյուրները, կապվել տեղում եղած ծանոթների ու գործընկերների հետ, ստուգել ու նորից ստուգել, վերջապես փորձելով ինչ-որ պատկեր ստանալ:

Եվ հանկարծ… Կարդացի ստացած լինկը: Ուշադրություն չէի դարձնի, ինչպես ուշադրություն չեմ դարձնում պարբերաբար հայտնվող նման կիսագրագետ «փորձագետներին», որոնք մեկ-երկու հոդված կարդալուց հետո կամ ինչ-որ մի սփուռքահայի հետ զրուցելուց հետո ասուլիս են հրավիրում ու իրենց մասնագետ կարծում: Սակայն սա այլ դեպք էր: Մի կողմ թողնենք հակասություններով լի, անտրամաբանական տեքստը, որը նույնիսկ վերլուծության արժանի չէ: Ա.Բաբաջանյան անունով, պարզվում է, թերթի խմբագիրը, հայտարարել էր. «Այն, ինչ ասվել է ցայսօր Սիրիայում տիրող վիճակի մասին` ո՛չ պաշտոնական տեսակետները, ո՛չ արևելագետի դիպլոմներով պսևդովերլուծաբանների անհեթեթ մեկնաբանությունները, ո՛չ Սիրիայից Հայաստան եկածների պատմածները, չեն համընկնում այն իրականության հետ, ինչ մենք տեսանք Հալեպում»:

Նա վիրավորել է մի ամբողջ մասնագիտական հանրություն: Շարունակությունը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել