20 интересных фактов о Че Геваре1. Հանրահայտ կոմանդանտեի նախնին մայրական կողմից եղել է Պերուի փոխարքա գեներալ Խոսե դե լա Սեռնա-է-Ինոխոսան:

2. Էռնեստո Չէ Գևարանընթերցանությամբ  տարվել է դեռ 4 տարեկանից, ինչին նպաստել է նաև մի քանի հազար գիրք ունեցող նրանց ընտանեկան գրադարանը:

3. 2 տարեկանում Չէի մոտ առաջին անգամ բրոնխիալ ասթմայի նոպա եղավ: Նա շատ ծանր հիվանդ էր ու երկար տարիներ այդ նոպաները ամեն օր էին կրկնվում: Այդ հիվանդությունը Չէին տանջեց իր ողջ կյանքի ընթացքում:

4. Այդ նոպաների պատճառով Չէն երկու ուսումնական տարի բաց է թողել դպրոցը և ուսանել է տնային պայմաններում:

5. Ծնված լինելով Արգենտինայում՝ Չէն Կուբայով հետաքրքրվեց 11 տարեկանում, երբ Բուենոս Այրես ժամանեց շախմատի աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկա:

6. Դեռ վաղ տարիքից Էռնեստոն ճշգրիտ գիտությունների հանդեպ ցուցաբերեց ջիղ, ու հատկապես ուժեղ էր մաթեմատիկայում: Միևնույն ժամանակ, շատ էր սիրում պոեզիա, և անգամ ինքն էր գրում բանաստեղծություններ, իսկ վերջում ընտրեց բժշկի մասնագիտությունը, քանի որ երազում էր իր կյանքը նվիրել իր կուռքը դարձած Ալբերտ Շվեյցարի օրինակով աղքատներին բուժելուն:

Че Геварa

7. Ստանալով մասնագիտական դիպլոմ՝ Չէն սկսեց իրացնել իր երազանքը՝ բժշկությամբ զբաղվելով հիմնականում աղքատ թաղամասերում և հաճախ՝ անվճար:

8. Էռնեստո Չէ Գևարան տարված էր հին մշակույթներով և հատկապես մինչկոլումբոսյան հնդկացիականներով:

9. 1940-ականներին նա նաև գրադարանավար էր աշխատում:

10. Բժիշկ Ալբերտո Գրանադայի հետ կատարած հարավամերիկյան ճանապարհորդության ժամանակ ընկերները գումար էին վաստակում պատահական աշխատանքներով. սպասք էին լվանում ռեստորաններում, բուժում էին գյուղացիներին ու նրանց անասուններին, նորոգում էին փչացած տեխնիկան, բեռնակիրություն էին անում: «Տարօրինակ արտաքինի տեսքի» համար Գրանադոյին ու Գևարային Կոլումբիայում ձերբակալեցին, սակայն ոստիկանապետը, լինելով ֆուտբոլի կրքոտ երկրպագու, բաց թողեց նրանց, որովհետև երկրպագում էր Արգենտինայի հավաքականին: Սակայն նա պայման էր դրել, որ նրանք կմարզեն տեղի ֆուտբոլի սիրողական թիմը: Երբ թիմը հաղթեց շրջանի չեմպիոնատում, երկրպագուները գումար հավաքեցին և իրենց նորաթուխ մարզիչների համար ավիատոմսեր գնեցին մինչև Բոգոտա:

Эрнесто Че Геварa и Фидель Кастро11. Չցանկանալով ծառայել բանակում՝ Չեն արհեստականորեն ասթմայի նոպա հրահրեց իր մոտ՝ սառը լոգանք ընդունելով ու բուժզննման ժամանակ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվեց:

12. Այնուամենայնիվ, Գվատեմալա կատարած ռազմական արշավի ժամանակ, Գևարան փորձում էր այնպես անել, որ իրեն ուղարկեին մարտական գործողությունների գոտի, ինչպես նաև քարոզում էր բնակչությանը՝ ժողովրդական աշխարհազոր ստեղծելու համար:

13. Սիգարներ ծխել Չէն սկսեց Կուբայում, և դա անում էր մոծակներին վանելու համար:

14. 1950-ական թվականների սկզբին Չէն իր նամակները կատակով ստորագրում էր «Ստալին-2»:

15. Ժամանակակիցները հիշում են, որ Էռնեստո Գևարան երբեք չէր բարձրացնում ձայնը զրուցակցի վրա, անգամ եթե թեժ բանավեճ ու վիճաբանություն էր, սակայն նա երբեք չէր խուսափում կոպիտ արտահայտություններ օգտագործելուց ու հաճախ հայհոյում էր: Այս ամենով հանդերձ, ականատեսները պնդում են, որ նա խիստ էր լինում միայն երբ դա պետք էր:

16. Մոլի մարքսիստ լինելով՝ Չէն հաճախ քննադատում էր «եղբայրական սոցիալիստական պետություններին» և հատկապես ԽՍՀՄ-ին ու Չինաստանին՝ «աղքատ երկրներին ապրանքափոխանակության դրդելու» մեջ, որովհետև դա նսեմացնում էր կապիտալիստական երկրների գործելաոճին:

17. Կյանքի ու հեղափոխական գործունեության ընթացքում Էռնեստո Չէ Գևարան մարտի ժամանակ վիրավորվել է միայն երկու անգամ: Երկրորդ վիրավորումից հետո նա կատակով գրել էր ծնողներին. «2-ը վատնեցի, մնաց 5-ը»՝ ակնարկելով, որ ինքը կատվի պես 7 կյանք ունի:

20 интересных фактов о Че Геваре18. Գնդակահարվել է Բոլիվիայի բանակի սերժանտ Մարիո Տեռանի կողմից, ով այդ իրավունքը վաստակել էր վիճակահանությամբ:

19. Զոհվելուց հետո Լատինական Ամերիկայի բազմաթիվ բնակիչներ կոմանդանտեին սկսեցին սուրբ համարել ու անվանել նրան «San Ernesto de la Higuera»:

20. Ֆիդել Կաստրոն Չէի մասին ասել է. «Իմ համեմատ նա շատ ավելի առաջավոր հեղափոխական էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել