IMG_9898

Լուսանկարումպատկերված երկումեքենաները` «Գազել» եւՊՆ 0999 Մպետհամարանիշով Mitsubishi LANCER, ՀՀ ՊՆ ծառայողական ավտոմեքենաներ են: Դրանցով Երեւանից Իջեւան են մեկնում ԶՈւ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության կողմերը` տուժող կողմը եւ մեղադրող դատախազները: Դժվար չէ կռահել, թե ՊՆ-ն ում որ մեքենան է տրամադրել: «Գազելով» մայրաքաղաքից 140 կմ մեկնում, մի այդքան էլ վերադառնում է հայոց փառապանծ բանակում կյանքին հրաժեշտ տված Արտակ Նազարյանի ընտանիքը` մայրը, քույրը, նաեւ փաստաբանները: Զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը երթեւեկում են թանկարժեք մեքենայով, այն էլ` «գոլդ» համարանիշով: Բայց բանն այն է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրավիրած նիստերից ավելի հաճախ հենց նրանք են ուշանում: Ուշանալը դեռ ոչինչ, բայց որ ամեն անգամ պատճառաբանում են «տեխնիկական խնդրով», այն էլ` «մեքենայի հետխնդիր կար», «մեքենան փչացել էր» պարզաբանումներով, դա է ծիծաղելի: Եթե ռուսական արտադրության «Գազելի» միջին գինը 4-4500 ԱՄՆ դոլար է, առավելագույն արագությունը` 115 կմ/ժ, ապա Mitsubishi LANCER-EX-ի գինը տատանվում է 12-15 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, առավելագույն արագությունը, կախվածմոդելից, մոտ 200 կմ/ժ է:

Միգուցե ՊՆ-ն պետք է այսուհետ իր դատախազներին տրամադրիոչ թե 5 միլիարդ արտաքին պարտք ունեցող պետության բյուջեիցկտրած, մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենաներ, այլ` «հարմարավետ» եւ «հուսալի»,  «արագ ընթաց» «Գազելներ»: Իսկ շքեղությունը տրամադրեն որդեկորույս մայրերնի: Մի օր էլ սպանված (եթե նույնիսկ Նազարյանի վրա որեւէ մեկը չի կրակել, մեկ է` նրան այսօրվա համակարգն է սպանել) լեյտենանտի ընտանիքին ճոխություն հրամցվի: Չնայած համոզված եմ, որ Արտակ կորցրած մայրը երբեք չի նստի այդ մեքենան: Իսկ արտակներ կորցրած բանակում դատախազներն ու գեներալներն առանց ճոխության չեն կարող: Բանակ, որտեղ ենթասպաների ու սպաների զգալի մասը` ինչպես սովետական զինուժում էր, զինվորի կերակրվելու հաշվին իրմատն է լիզում, մեղր քամող մեղվապահի նման:

ՊՆ-ն պետք է հետեւություն անի, թե պատերազմող երկրի դատախազների ինչին են պետք թանկարժեք մեքենաները:

Մի բան էլ. հույս ունեմ, որ այս հրապարակումը ոչ մեկի ինքնասիրությունը չի վիրավորի, եւ որեւէ մեկի ինքնասպանության չիդրդի: Ամբաստանյալի կարգավիճակում հայտնվելու հեռանկարըոգեւորիչ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել