Փողին մուննաթ: Օրվա կարգախոսը:

Կրքերը չեն թեժանում Ուկրաինայում կործանված կամ կործանած Բոինգ 777-ի շուրջ: Գերտերությունների ղեկավարները քրտնաջան փորձում են մեղքը իրենց վրայից գցել՝ մոռանալով, որ էս աշխարհում մենակ իրանք կարան տենց բաներ անեն, ու էլ ոչ մեկը չկա ու ստացվում է փակ շրջան. ում վրա էլ մեղքը քցեն, մեկ ա, վերջում իրանք են մեղավոր դուրս գալու:

Երեկ խոսեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Էս վերջերս սովորական ա դառնում, որ այս մարդը պետք ա պետք չի, ժամանակն ա ժամանակը չի, մեկա մի բանի մասին խոսում ա. երևի իրան ասել են. «Պարոն, մի բան խոսա, որ քեզ չմոռանան»: Եսիմ է: Էնքան սովորական ա դարձել ԼՏՊ-ի խոսացածները, որ ՖԲ-ում էլ որևէ առանձնահատուկ ձևով չզգացվեց, որ էտ մարդը բանա ասել:

Լիլիթ, ասա քեզ պե՞տք ա: Դե ոնց չի պետք է, էս որ թիվն ա, Բլոգնյուզով փիառվելուց լավ բան չկա: Բլոգնյուզով կփիառվի, Անկախով` կվերափիառվի: Լավա մտածել բայց.... Ես էլ ասում եմ՝ էս նուրբ աղջնակը միամիտա, բայց պարզվում ա՝ ընդհանրապես այդպես չի: Մալադեց, ի՞նչ ասեմ: Հա, մեկ էլ երեկ պարզեցի, որ Լիլիթի ֆանատները Հայաստանում բավականին շատ են, նենց էին անհանգստացել իրա համար, որ էլ ասելու չի: Էս ստատուսիս էս մի պարբերությունն էլ թող իրա PR-ի մի մասնիկը լինի:

Դե, իհարկե, ՖԲ-ում չի դադարում տարածվել Սիրուշոյի բալիկի նկարները: Ինձ թվում ա, որ մենք հայ չլինեինք ու ամերիկացի լինեինք, պապարացիները հաստատ ահագին փող կտային, որ էտ երեխու առաջին նկարը իրանք նկարեին ու հրապարակեին, բայց փաստը էնա, որ հայ ենք ու ստիպված երեխու նկարները ՖԲ-ով կտարածվի, ու բոլորը կսեփականացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել