Ուկրաինայի արևելքում մոլեգնող պատերազմում ամենաողբերգականը 《Նովոռուսիայի》բնակչության ճակատագիրն է: Կիևը, ոգևորված Արևմուտքից տարատեսակ սատարումներով, կարծես որոշել է արյան մեջ թաղել ապստամբությունը, իսկ Մոսկվային Դոնբասն ու հարակից ռուսաբնակ տարածքները հետաքրքրում են զուտ որպես Ղրիմը սեփականաշնորհելու սավան(ширма): Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին է: Իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ է: 《Եվրամայդանի》հետևանքում իշխանության եկածներին ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի կորուստը(Ղրիմը դեռ մի կերպ կարելի է բացատրել ու մարսել), իսկ ռուսական աշխարհն էլ Կրեմլին չի ների Դոնեցկ-Լուգանսկում հայրենակիցներին ոտքի հանելու, հետո անհավասար ռազմական ուժի դեմ միայնակ թողնելու փաստը: Իրավիճակը փակուղային է: Ավաղ, Արևելյան Ուկրաինայում ողբերգությունը դեռ նոր է սկսվում, արյան գետեր են հոսելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել