Զարմանալի ա, որ ոմանք, հղում անելով որոշ ռուսական կայքերի, կարծում են, թե օդանավը խփվել է ուկրաինացիների կողմից, չնայած Վաշինգտոնի պաշտոնական խոսնակը արդեն հայտարարել է, որ ըստ Պենտագոնի եւ ԿՀՎ - NSA արբանյակների տվյալների, Ամստերդամից Մալազիա թռչող օդանավին հարվածած հրթիռը արձակվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից:
Հիշում եմ` դեռ ԵՃՊՀ սովորելուս տարիներին՝ 1987-92 թթ., ռուսական գիտական ամսագրերից մեկում կարդացի, որ ամերիկյան արհեստական արբանյակը տիեզերքից կարողանում է Երկրի մակերեւույթի վրա տարբերել 5-կոպեկանոցի չափ մեծության օբյեկտներ՝ գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատներով: Այդ ժամանակներից համեմատ գիտությունը հիմա ֆանտաստիկ արդյունքների է հասել: Հիշենք՝ ինչպես սպանվեց Քադաֆին, որ չկարողացավ թաքնվել միլիարդավոր դոլարներ ծախսած իր գաղտնի թաքստոցներում, եւ նրա գտնվելու վայրի մասին ամերիկյան արբանյակների տվյալները հաղորդվեցին ապստամբներին, կամ Բեն Լադենի չեզոքացումը:
Ի դեպ, այդ ժամանակներից հետո, մինչեւ հիմա, Ռուսաստանը միայն նահանջում է եւ պարտվում է, եւ դա բնական է, չնայած աշխարհում իր տարածքով ամենամեծն է, բայց շատ թույլ տնտեսությամբ, անգամ փոքր Իտալիան կամ Իսպանիան, Ռուսաստանից ավելի մեծ բյուջե ունեն, որ չհամեմատեմ ավելի խոշորների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել