Reddit կայքի օգտատեր Նաթան Սթեֆելը հրապարակելով իր դստեր` Սոֆյայի լուսանկարը, ով ընդամենը 6 շաբաթ էր ապրել, խնդրել է, որ ինչ-որ մեկը համակարգչային թվային ծրագրերի միջոցով խմբագրի լուսանկարն այնպես, որ լուսանկարում չերևան հիվանդանոցում տեղադրված խողովակները:

Նա իր կարճ կյանքի ողջ ընթացքում հիվանդանոցում է եղել, այդ իսկ պատճառով մենք չունենք որևէ լուսանկար, որտեղ նա առանց խողովակների կլինի: Ինչ-որ մեկը կարո՞ղ է լուսանկարից հանել դրանք:

baby-photoshop-sophia-nathan-steffel-6

Փոքրիկը տառապում էր հեմանգիոմայով, ու նրան պետք է լյարդի փոխպատվաստում կատարեին, սակայն 6 շաբաթականում չդիմանալով, նա լքում է կյանքը:

Հոր խնդրանքից հետո բազմաթիվ անծանոթներ արձագանքեցին նրա հրապարակմանը` նրան ուղարկելով երեխայի խմբագրված լուսանկարներն ու իրենց աջակցությունն առաջարկելով: Համակարգչային թվային ծրագրերով խմբագրելուց բացի, ուղարկում էին նաև երեխայի` մատիտով ու ներկերով նկարված աշխատանքները: Դիտեք ստորև:

baby-photoshop-sophia-nathan-steffel-2baby-photoshop-sophia-nathan-steffel-3baby-photoshop-sophia-nathan-steffel-4baby-photoshop-sophia-nathan-steffel-7baby-photoshop-sophia-nathan-steffel-8baby-photoshop-sophia-nathan-steffel-5baby-photoshop-sophia-nathan-steffel-9baby-photoshop-sophia-nathan-steffel-12baby-photoshop-sophia-nathan-steffel-24baby-photoshop-sophia-nathan-steffel-23baby-photoshop-sophia-nathan-steffel-22baby-photoshop-sophia-nathan-steffel-25baby-photoshop-sophia-nathan-steffel-26baby-photoshop-sophia-nathan-steffel-27baby-photoshop-sophia-nathan-steffel-28

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել