էս վերջին դիվերսիայի պատմության մեջ իմ կարծիքով երկու մտահոգիչ արտահոսք եղավ: Նախ էն, որ դիվերսանտներից մեկի հարազատը ադրբեջանական զլմ-ներին ասել էր, թե իբր իր հարազատը հաճախ է գնում Արցախ նկարահանումների: Երկրորդ մտահոգիչ մեսիջը՝ այսօր տարածված դիվերսանտների վիդեոյում տեղ գտած երկխոսությունն էր, երբ ադրբեջանցիներից մեկն ասումա, թե իբր իրենց զինվորականները խուսափում են գալ հայկական տարածքներ, որովետև վախենում են սովից ուժասպառ լինել: Ուշադրություն դարձրեք՝ վախենում են ոչ թե, որ կվառվեն, կբռնվեն, այլ սովամահ կլինեն: Չեմ բացառում, որ այս երկու մեսիջներն արվել են, որ հոգեբանորեն մեզ ճնշեն և ցույց տան, թե իբր տեսեք Ձեր սահմանը շատ բաց կողմեր ունի, բայց այդուամենայնիվ կարծում եմ այս դիվերսիան հերթական անգամ փաստեց, որ համապատասխան օղակները պետք է լուրջ հետևություններ անեն, էլ չասած, որ պետք է որոշ մարդիկ էլ պատասխանատվության ենթարկվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել