Այսօր Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորները մեղադրում են իշխանություններին կոռումպացված լինելու մեջ, մեղադրում բազմաթիվ հանցանքների մեջ:
Երբ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ նկատում է ինչ որ սխալ իշխանական ճամբարում, միանգամից բղավում է, թե հերիք է թալանեք, հերիք է նպաստեք արտագաղթին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Ժորա Ջհանգիրյանը, հանդիսանում է Գլաձոր համալսարանի ռեկտոր: Ում կարգադրությամբ, բուհը ավարտողներին դիպլոմ տալու համար հավաքում են 20.000 ՀՀ դրամ, սա այն դեպքում, երբ այլ բուհերում այդ գումարը չի գերազանցում 5000 դրամը:
Հետևաբար, նշանակում է, որ դիպլոմ պատրաստելու համար ծախսվող գումարը կարելի է հասցնել նվազագույնի:
Տեսնելով նախկինում Գլաձոր համալսարանը ավարտած ուսանողների դիպլոմները, հասկանալի է դառնում, որ այդ կազմի վրա արտառոց երևույթներ, օրինակ ոսկի չկա, ապա հարց է առաջանում, այդքան մեծ գումարները ուր են գնում:
Եթե համարենք, որ այդ համալսարանը ավարտում է 50 ուսանող, որը ընդամենը իրական ավարտողների մոտ 40%-ն է կազմում, ապա կատարելով պարզ մաթեմաթիկական հաշվարկ, պարզ է դառնում, որ 1.000.000 դրամի մասին է խոսքը գնում:
Հետևաբար, եթե կան իրոք ազգի և պետության բարորության համար պայքար մղողներ, թող պատասխանեն և պատասխանատվության ենթարկեն նման դեպքերը:
Այս ամենի համար դիմում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Զարույի Փոստանջյանին և մնացած բոլոր ընդդիմադիր գործիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել